Մարտին Գալստյան. Կենտրոնական բանկը ներկայումս թևակոխել է վերափոխման մի նոր փուլ
Անցնող տարում Կենտրոնական բանկի կարևոր ձեռքբերումների շարքին կարելի է դասել նաև նոր ռազմավարությունը, որտեղ ներկայացված են Կենտրոնական բանկի առաքելությունը, տեսլականը և արժեքները, ինչպես նաև մեր կառույցի և քաղաքականության զարգացման հիմնական ուղղությունները: Ամփոփելով անցնող տարին՝ ասել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ԿԲ-ում 2021 թվականի տարեմուտի ընդունելության ժամանակ իր ելույթում։
«Կցանկանայի հատուկ շեշտել մեր ռազմավարության համար անկյունաքարային հանդիսացող ֆինանսական ոլորտի թվայնացման օրակարգը։ Քսանմեկերորդ դարում թվային հասարակություն, թվային միջավայր և թվային հասանելություն ունենալն այլևս անհրաժեշտություն է և, կարծում եմ, թվայնացումը այն ուղին է, որը մեր քաղաքացիներին թույլ կտա օգտվել ավելի հասանելի և հարմար ֆինանսական ծառայություններից»,-ասել է նա։
Նրա կարծիքով, թվային տնտեսություն և հասարակություն ձևավորելու Կառավարության և Կենտրոնական բանկի համատեղ օրակարգը, Կառավարության առաջնորդման ներքո, կհանդիսանա ֆինանսների թվային վերափոխման հիմնաքարը։
«Ուզում եմ հավաստիացնել, որ Կենտրոնական բանկը և ֆինանսական համակարգը ամենայն պատվախնդրությամբ է իրականացնելու իր վրա դրված բարձր պատասխանատվությունը։
Կարող ենք նաև փաստել, որ Կենտրոնական բանկը ներկայումս թևակոխել է վերափոխման մի նոր փուլ, ինչն աստիճանաբար սկսում է արտահայտվել մեր գործունեության տարբեր ոլորտներում։ Այս ճանապարհին մենք զգում ենք մեր հասարակության, Ազգային Ժողովի և Կառավարության աջակցությունը և լիահույս ենք, որ մի քանի տարի հետո կունենանք էլ ավելի կարող, առաջադեմ, հետազոտական և նորարարական գերազանցության վրա հիմնված ամուր ինստիտուտ, որը կշարունակի առաջնորդել մեր տնտեսության զարգացումը գների և ֆինանսական կայունության ապահովման իր առաքելության ներքո»,-նշել է նա։
Հարակից հրապարակումներ`
- ԿԲ նախագահ. Արդեն նկատվում է վարկային ներդրումների վերականգնում
- Նոյեմբեր ամսվա վերջում գնաճը կազմել է 9.6%. Մարտին Գալստյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան