Պապիկյանը գտնվում է այնտեղ, ոչ այն պատճառով, որ ինքը կուսակցության խնդիր պետք է քննարկի, այլ որ այն իր մայր ԲՈւՀ-ն է. Դումանյան
«Ինչու ենք միայն խոսում պարոն Պապիկյանի մասին, տիկին ժաննա Անդրեասյանն էլ ԵՊՄՀ խորհրդի նախագահն է, իսկ ինչու այդպես ստացվեց»,-տարեկան ամփոփիչ ասուլիսում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ արձագանքելով լրագրողի հիշեցմանը, որ ԵՊՀ խորհրդի նախագահի պաշտոնում Սուրեն Պապիկյանի նշանակումն իշխանությունը ներկայացնում է որպես ԲՈւՀ-երի ապաքաղաքականացում:
Նախարարը հավաստիացրեց, որ ՀՀ քաղաքացիներին շատերը մոլորության մեջ են գցում, քանի որ յուրաքանչյուր ոք չի կարող տիրապետել այդ երևույթի մանրամասներին, բայց կան մարդիկ, որոնք ցանկանում են այլ տրամադրություն ստեղծել և բացատրեց, թե ինչպես:
«Ասում են՝ ի՞նչը փոխվեց էլի քաղաքական դեմքեր են այնտեղ, այո՝ ճիշտ են ասում, բայց ինչու այդպես ստացվեց: Չէ որ օրենքը, որը մենք ներկայացրել էինք և ԱԺ-ն ընդունեց, հիմա էլ խմբագրված տարբերակն ենք շրջանառել և հուսով եմ էլի կընդունվի, այնտեղ շատ հստակ,պարզ գրված էր, որ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք չեն կարող լինել հոգաբարձուների խորհրդում, բայց ռեկտորների ընտրության դրույթի հետ կապված այն համարվեց հակասահմանադրական»,-բացատրեց Դումանյանը և պնդեց, որ այդ իրավիճակում գերխնդիր կար ինչքան հնարավոր է արագ ԲՈւՀ-երում ձևավորել հոգաբարձուների խորհուրդ, որպեսզի կրթական մարմինները ճգնաժամային վիճակից կարողնային դուր գալ:
Շեշտելով, որ ստիպված գործող օրենքով են ձևավորել հոգաբարձուների խորհուրդները՝ ԿԳՄՍ նախարարը հիշեցրեց, որ խորհուրդների 20 անդամից 10-ը պետք է լինեին լիազոր մարմնի և հիմնադիրի ներկայացուցիչներ և վերջինս ՀՀ կառավարությունն է:
«Հիմա մենք ունենք 16 բուհ, երբ այն բազմապատկենք 10-ով կաստանանք 160, դրա կեսը՝ 80 է. որը պետք է լինի ՀՀ կառավարությունից և ինպե՞ս կարող եք 80 պետական պաշտոնյա ընտրել, որոնք որևիցե կերպ չառնչվեն քաղաքական ոլորտին»,-մեկնաբանեց Դումանյանը և պնդեց, որ նույնիսկ այս իրավիճակում կառավարությոնը չի նահանջել իր սկզբունքից, որ ԲՈւՀ-երի խորհուրդներում չպեստ է լինեն քաղաքական պաշտոն զբաղեցնողներ:
Նրա խոսքով՝ երբ օրենքը ընդունվի, ավտոմատ ոչ մի քաղաքական պաշտոն զբաղեցնող չի կարող լինել ԲՈւՀ-երի խրհուրդներում:
«Դա շատ հանգիստ հնարավոր է, որևիցե խնդիր չկա այդտեղ: Պարոն Պապիկյանը գտնվում է այնտեղ, ոչ այն պատճառով, որ ինքը կուսակցության խնդիր պետք է քննարկի, այլ այն պատճառով, որ ինքը գտնվում է այն ԲՈւՀ-ում, որն իր մայր ԲՈւՀ-ն է, որտեղ սովորել է և ուսանելու տարիներին բավական ակտիվ է եղել, այնտեղ ինքը երկար տարիներ է անցկացրել և քաջ ծանոթ է ԵՊՀ-ին»,-հայտարարեց Վահրամ Դումանյանը:
Նա հավաստիացրեց, որ Պապիկյանն այնտեղ է, որպեսզի չլինեն այնպիսի երևույթներ, ինչպիսիք եղել են նախկինում և պնդեց, որ վստահ է Պապիկյանի հարցում:
Դումանյանը բերեց նախկինում քաղաքականացված գործընթացի օրինակ, երբ ԵՊՀ-ն իր բյուջեից 120 մլն դրամ և ավել ամեն տարի փոխանցում էր «Հայաստանի երիտասարդական հիմնադրամին», որն անում էին նաև մյուս պետական ԲՈւՀ-երը:
«Այ, պարոն Պապիկյանը նրա համար է, որ նման բան չլինի, ես վստահ եմ որ չի լինի»,-շեշտեց ԿԳՄՍ նախարարը
Նա նաև հայտնեց, որ Պապիկյանը ՊՆ նախարար է և նրա հետ հիմա դիտարկում են տարեկետման սկզբունքի վերանայումը, որպեսզի որոշ մասնագիտությունների գծով չխախտվի անընդհատ կրթության մեխանիզմը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան