2021 թ. 20 բնակավայրում կառուցվել է մոդուլային մանկապարտեզներ. Վահրամ Դումանյան
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը գերատեսչության տարեկան ամփոփիչ ասուլիսը սկսեց մշակույթի գծով նոր փոխնախարարին՝ Ալֆրեդ Քոչարյանին ներկայացնելով՝ շեշտելով, որ նա այդ ոլորտը համակարգող երկրորդ փոխնախարարն է Արայիկ Խզմալյանի հետ միասին:
«2021 թ. 20 բնակավայրում կառուցվել է մոդուլային մանկապարտեզ, նախադպրոցական այլընտրանքային ծառայություններ են ներդրվել 10 բնակավայրերում՝ յուրաքանչյուրին տրամադրելով 7.8 մլն դրամ դրամաշնորհ»,- տեղեկացրեց Դումանյանը:
Նա հայտնեց, որ կառավարության որոշմամբ, նախադպրոցական կրթության չափորոշիչ է հաստատվել և դրա հիման վրա նախադպրոցական կրթական ծրագրեր են մշակվել:
Ըստ Դումանյանի՝ նախադպրոցական հաստատության մանկավարժների մրցութային և տնօրենների վերապատրաստման և հավաստագրման կարգերն են հաստատվում:
«Այս կարգերը բավականին նուրբ են և շատ կարևոր են ոլորտի կառավարման և զարգացման համար»,-հայտարարեց ԿԳՄՍ նախարարը և անցավ հանրակրթության բնագավառի ցուցանիշներին:
Ներկայացնելով դպրոցաշինության բնագավառին՝ Վահրամ Դումանյանը հայտնեց, որ 2021 թվականին ԿԳՄՍ բյուջեի տարբեր՝ կառուցման, հիմնանորագման ծրագրերում ընդգրկված է եղել 88 դպորց և 30 դպրոցի գույքային հագեցման աշխատանքներ են իրականացվել:
«107 ավագ դպրոցի բնագիտական առարկաների գծով տրամադրվել են 335 լաբորատորիա և ներկայումս ընթացքի մեջ է Տավուշի մարզի 80 դպրոցների համար լաբորատորիաների մատակարարումը»,-ասաց Դումանյանը և հավելեց, որ Կապան համայնքի դպրոցներում կստեղծվեն 14 ինժեներական լաբորատորիաները:
Նա տեղեկացրեց, որ տարվա ընթացքում հաստատվել է հանրակրթական նոր չափորոշիչը, ուսուցիչների կամավոր ատեստավորման ծրագիր է ներդրվել և վերսկսվել է ուսուցիչների պարտադիր վերապատրաստման գործընթացը, որն ընդգրկել է 7 000 ուսուցչի:
Նախարարը հիշեցրեց, որ «Հանրակրթության մասին» օրենքն էլ է փոփոխվել:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան