Վիվա-ՄՏՍ. Արցախից տեղահանված ընտանիքներից ևս մեկը բնակարանամուտ է նշել
Բոլոր առումներով բարդ տարի հաղթահարած ընտանիքներն սկսել են աստիճանաբար վերադառնալ կյանքի բնականոն հուն: Այդ հարցում, բնակարանաշինության ծրագրի շրջանակում, նրանց աջակցել են Վիվա-ՄՏՍ-ը և «Ֆուլեր տնաշինական կենտրոնը»: Գործընկերներ կազմակերպությունները հնարավորին աջակցել են պատերազմի հետևանքով անօթևան դարձած, Արցախից ժամանած և տարբեր մարզերում վարձակալությամբ բնակվող ընտանիքներին: Թիրախային մյուս՝ սոցիալապես անապահով խումբը ևս մնացել է ուշադրության կենտրոնում:
Վիվա-ՄՏՍ-ից հայտնում են, որ ընթացիկ տարում, միայն Արարատի մարզում աջակցություն է ստացել Արցախից տեղահանված հինգ ընտանիք: Ջրահովիտում բնակություն հաստատած Կարապետյանների ընտանիքն այդ ցանկում ներառվածներից մեկն է:
«1998 թվականից ապրել ենք Արցախի Քաշաթաղի շրջանում: Պատերազմի ժամանակ երեխաներիս հետ տեղափոխվեցի, իսկ ամուսինս մնաց առաջնագծում: Պատերազմի ավարտից հետո, երբ հասկացանք, որ այլևս գնալու տեղ չունենք, որոշեցինք հիմնավորվել այս գյուղում: Փոքր խնայողություն ունեինք, հող գնեցինք, սակայն հույս չունեինք, որ կկարողանանք շինարարություն սկսել ու առավել ևս՝ ավարտել այն: Այսօր այնքան երջանիկ ենք, որ արդեն ավարտուն հարկի տակ կարող ենք հյուրընկալել մեզ աջակցողներին, ում օգնությամբ այս հրաշքն իրական դարձավ»,- ասել է ընտանիքի մայրը՝ Գայանեն:
Տարիներ շարունակ, երկրին և հասարակությանն օգտակար լինելու՝ գործընկերների պատրաստակամությունը, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության դրսևորման լավագույն օրինակներից է:
«Երբ գալիս է տարին ամփոփելու ժամանակը, մեր գործընկերների հետ հետադարձ հայացքով փորձում ենք գնահատել համատեղ իրականացրած աշխատանքը: Մեզ համար այդ արդյունքն արտահայտվում է թվերով և մարդկային ճակատագրերով: Առաջինը կարևոր է մեր կատարած ներդրումների շահավետությունը գնահատելու համար: Առավել կարևոր է մեր հայրենակիցների աչքերում վերականգնված հավատն ու հույսերը տեսնելը: Դա է բնակարանաշինության ծրագրի կարևոր ձեռքբերումը և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» հետ՝ մեր տասնամյա համագործակցության իրական գնահատականը: Շարունակելու ենք մեր համատեղ ծրագրերը՝ լուսավոր կյանքի հավատը այլ ընտանիքների ևս փոխանցելու համար: Ամանորին ընդառաջ, շնորհավորում եմ մեր հայրենակիցներին՝ բոլորին մաղթելով բարօրություն և ամուր տանիք»,-ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Այս տարի լրացավ Վիվա-ՄՏՍ-ի հետ մեր համագործակցության տասնամյակը, որի ընթացքում ծրագրի շրջանակում բնակարանաշինության խնդիր է լուծվել 391 ընտանիքի համար: Շատերի հետ ենք կիսել ուրախությունը և դեռ շատ ընտանիքների կայցելենք գալիք տարում: Վիվա-ՄՏՍ-ը, ինչպես միշտ, հավատարիմ է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության իր սկզբունքներին, ինչի համար մեր բոլոր ընտանիքների անունից երախտագիտություն եմ հայտնում»,- ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:
Հայաստանի տասը մարզում իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակում, Վիվա-ՄՏՍ-ը կատարել է ավելի քան 230 մլն ՀՀ դրամի ներդրում, ինչի արդյունքում 2021 թվականին աջակցություն է ստացել 87 ընտանիք:
Հարակից հրապարակումներ`
- Վիվա-ՄՏՍ. Բնակարանամուտ՝ ամանորին ընդառաջ
- Վիվա-ՄՏՍ. Տասը տարի՝ «Փարոս» կամերային երգչախմբի գլխավոր գործընկեր
- Վիվա-ՄՏՍ. Հաջողված գործընկերություն՝ նաև ճգնաժամային կառավարման պայմաններում
- Վիվա-ՄՏՍ. Ամանորին` նոր սմարթֆոն, 50 ԳԲ ինտերնետ և «Y» սակագնային պլան՝ 30 օրով
- Վիվա-ՄՏՍ. Ենթահամակարգերից մեկի խափանման պատճառով բաժանորդների մի մասի մոտ նկատվում են որոշակի դժվարություններ
- Վիվա-ՄՏՍ. Վիրավորում ստացած զինվորների համար նախատեսված ժամանակակից օրթեզների առաջին խմբաքանակը Հայաստանում է
- Վիվա-ՄՏՍ. Գանձաքարում կիսակառույցի խնդիր կլուծվի
- Վիվա-ՄՏՍ. Գնիշիկ բնակավայրում վայրի ծառատեսակներ են տնկվել
- Վիվա-ՄՏՍ. «iPhone 13» և «iPhone 13 Pro»-ի վաճառքին մնացել են հաշված օրեր
- Վիվա-ՄՏՍ. Ընթացիկ տարում Գողթանիկ գյուղն ամբողջությամբ կլուսավորվի
- Վիվա-ՄՏՍ. Ամենամյա բարեգործական ընթրիք՝ հասարակության խոցելի խավին աջակցելու համար
- Վիվա-ՄՏՍ. Կարճաղբյուրում էներգախնայող, ժամանակակից տեխնոլոգիաներ են ներդրվել
- Վիվա-ՄՏՍ. Եղեգիսի գիշերներն այսուհետ լուսավոր կլինեն
- Վիվա-ՄՏՍ. Լուծվել է 16 տարվա վաղեմության խնդիր. կիսակառույցը դարձել է հիշողություն
- Վիվա-ՄՏՍ. Գործարկվել է «JustQR» անհպում վճարումների ֆինանսական նորարարական համակարգը
- Վիվա-ՄՏՍ. Տավուշի ամենամեծ գյուղում աշխատանքները շարունակվում են
- Վիվա-ՄՏՍ. Ընդարձակ քարե տուն՝ հողաշեն, կիսավեր սենյակի փոխարեն
- Վիվա-ՄՏՍ. Նոր տուն՝ նոր հույսերով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան