Փաշինյանը ոչ միայն ավիրեց բանակցային գործընթացի հայանպաստ հիմքերը, այլ բավականին տհաճ ուղերձներ հղեց Ադրբեջանին. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Արցախի հետ կապված վերջին զարգացումների համատեքստում Փաշինյանը ոչ միայն ավիրեց բանակցային գործընթացի հայանպաստ հիմքերը, այլ բավականին տհաճ ուղերձներ հղեց Ադրբեջանին, միջնորդ կողմերի և որ ամենացավալին է՝ Արցախում ապրող մեր հայրենակիցներին։
Ադրբեջանին և միջնորդներին առ այն, որ Արցախի հարցն իր օրակարգում այլևս գոյություն չունի և այդ թեմայով հետաքրքրված կողմերը կարող են խոսել Ռուսաստանի հետ, իսկ արցախցիներին բաց տեքստով ասեց՝ ով, ինչպես կարող է թող «իր գլխի ճարը տեսնի»։
Որքան էլ փաշինյանական իշխանությունը ճարպկորեն դուրս է մղում Արցախի հարցը ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից, աշխարհի բոլոր անկյուններում ապրող հայերի, հայկական քաղաքական և հասարակական կազմակերպությունների ու պարզապես հայի տեսակի պահպանությամբ և այս տարածաշրջանում գոյությամբ շահագրգիռ բոլոր հայերի խնդիրը պետք է լինի Արցախի ու այնտեղ ապրող մեր հայրենակիցների գոյության կռիվը պահել համահայկական օրակարգում ու ճանապարհներ փնտրել 3 տասնամյակ առաջ հռչակված մեր ծրագրերի և նպատակների իրագործմանը։
Արցախում ապրող մարդը պետք է շատ հստակ իմանա, որ մենք նրանց երբեք մենակ չենք թողնի՝ ինչ էլ լինի, ով էլ իշխանության լինի։
Եվ ամենակարևորը՝ համընդհանուր ջանքերով, համահայկական ռեսուրսների մոբիլիզիացիայով պետք է սահմանել՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում ու շարժվել այդ տրամաբանության ներքո»:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ԱԺ նախագահ. Մեր օրերում Արցախը, թեկուզ ծվատված, ունի պետականություն, իսկ նրա անկախությունն անվիճարկելի է
- Արցախին առնչվող գործողություններն պետք է ունենան ազգային շահերի հիման վրա ձևավորված նպատակներ, վեր ցանկացած տիպի նեղ շահերից. Բեգլարյան
- Էլիբեգովա. Արցախցին մեղավո՞ր է, որ ուզում է իր պապական հայկական հողում ապրի, որ չի ուզում թուրքի բաժին դառնա
- Փաշինյանը դիտավորյալ ապուշություն է դուրս է տալիս՝ ռումբ դնելով Արցախի անկախության հանրաքվեի տակ. Աշոտյան
- Մեր վրդովմունքն ենք հայտնում Նիկոլ Փաշինյանի մի շարք վնասակար և վտանգավոր ձևակերպումների ու գաղափարների առթիվ. Արցախի ԱԺ
- Նիկոլին կարծես դուր չի գալիս, որ Արցախի տարածքի 25%-ը փրկվել է. Արտակ Զաքարյան
- Թևան Պողոսյան. Կեղտոտ կոշիկներով հեռու մնացեք իմ սրբությունից
- «Արցախյան ողջ էլիտայի համբերության բաժակը լցվել է»
- Իրենց ստեղծած «թակարդի» միջոցով ՀՀ իշխանությունը փորձում է Արցախում ներքաղաքական ճգնաժամ ստեղծել. Աբրահամյան
- Փաշինյանի վերջին գնահատականները խիստ վտանգավոր են Արցախի հայերի կենսական իրավունքների համար. ՀՀ և ԱՀ ՄԻՊ-եր
- Ի՞նչ համատեղ բնակության մասին է խոսքը, եթե Ադրբեջանն իր հասարակությանը պատրաստել է Արցախի հայաթափման. ԱՀ նախագահ
- Տիգրան Աբրահամյան. Արցախի ներքաղաքական գործընթացները նոր հանգրվանային փուլում են
- Արցախի ԱԺ-ն արտահերթ նիստում կքննարկի ինքնիշխանությանն ու սուբյեկտայնությանը սպառնացող վտանգների մասին հայտարարությունը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան