Թալիբները կրակ են բացել Քաբուլում կին ցուցարարների վրա
Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» կազմակերպության ներկայացուցիչները դեկտեմբերի 28-ին կրակ են բացել Քաբուլում ցույցի մասնակից կանանց վրա: Այս մասին հաղորդում է աֆղանական «Ասվակա» գործակալությունը։
Լրագրողների տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել իտալական Emergency մարդասիրական կազմակերպության հիվանդանոցի տարածքում։ Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան:
TOLOnews հեռուստաալիքն ավելի վաղ հայտնել էր Աֆղանստանի մայրաքաղաքում մի խումբ կանանց կազմակերպած բողոքի ակցիայի մասին։ Ակտիվիստները պահանջում էին հարգել իրենց իրավունքները և բարելավել կենսապայմանները։
«Մենք սոված մարդկանց ձայնն ենք։ Կանայք արթնացել են, մենք ատում ենք խտրականությունը»,-ըստ «Գազետա.ռու»-ի մեջբերում է հեռուստաալիքը կանանց կարգախոսները։
Հեռուստաալիքի տվյալներով՝ ցույցին մասնակցել է մի քանի տասնյակ մարդ։
Հարակից հրապարակումներ`
- Թալիբները բժիշկներին արգելել են օգնել առանց տղամարդու ուղեկցության բուժհաստատություն ներկայացած կանանց
- Թալիբները Քաբուլում ներկում են կանանց դեմքերը գովազդային պաստառների վրա
- Թալիբները կանանց արգելել են աշխատել տղամարդկանց հետ նույն լրատվամիջոցներում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին