Լիլիթ Ալթունյանի «Երբ ես տխուր եմ» ֆիլմն ընտրվել է Կլերմոն Ֆերանի կինոփառատոնի միջազգային մանկական մրցույթում
Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ նկարահանված, ռեժիսոր Լիլիթ Ալթունյանի «Երբ ես տխուր եմ» անիմացիոն ֆիլմն ընտրվել է կարճամետրաժ ֆիլմերի կարևորագույն միջազգային կինոփառատոններից մեկի` Կլերմոն Ֆերանի կարճամետրաժ ֆիլմերի կինոփառատոնի միջազգային մանկական մրցույթում։ Այս մասին հայտնում են Ազգային կինոկենտրոնից։
Ֆիլմը Հայաստան – Ֆրանսիա անիմացիոն առաջին համատեղ արտադրությունն է, և որը 2021թ․ հոկտեմբերի 15-ին` Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում տեղի ունեցած «Անիմեսթ» անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնում իր համաշխարհային պրեմիերայից հետո, ընտրվել էր վեց միջազգային կինոփառատոնի կողմից։
Օրերս ֆիլմը՝ երեք այլ ֆիլմերի հետ միասին ստացել է «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» նոմինացիա (Best Short Film - International Nominations) Կոլոմբոյի միջազգային, կանանց կինոփառատոնում (Շրի Լանկա)՝ լինելով անվանակարգի արժանացած միակ անիմացիան:
Ֆիլմն արտադրել է «Հոշկի ֆիլմ» ընկերությունը, համարտադրողը «Ֆոլիմաժ» (Ֆրանսիա) ընկերությունն է, ռեժիսորը և նկարիչ-մուլտիպլիկատորը՝ Լիլիթ Ալթունյանը, սցենարի հեղինակները՝ Լիլիթ Ալթունյանը և Արմինե Անդան, պրոդյուսերը՝ Արմինե Անդան, համա-պրոդյուսերը՝ Ռեժինալդ դե Գիյեբոնը, կոմպոզիտորը՝ Միքայել Ոսկանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան