
Դոնեցկի մարզում մահացած են գտել ուկրաինացի պայմանագրային զինծառայողին
Ուկրաինայի Դոնեցկի մարզում պայմանագրային զինծառայողի են մահացած գտել։ Նախնական տվյալներով՝ նա ինքնասպան է եղել։ Այս մասին հայտնել է միացյալ ուժերի ռազմական և պաշտպանության ոլորտում մասնագիտացված դատախազության մամուլի ծառայությունը։
Ըստ աղբյուրի,՝ երեքշաբթի օրը դատախազությունում տեղեկություն է ստացվել առանց կյանքի նշանների պայմանագրային զինծառայողի հայտնաբերման մասին։
«Պարզվել է, որ զորամասերից մեկի կրակային աջակցության վաշտի հակատանկայինի ավագ օպերատորը, մարտական հերթապահության մեջ լինելով, ինքնասպանություն է գործել», - հայտնել են մամուլի ծառայությունից