«Հրապարակ». Քննարկվում է 4 մարզպետի հեռացման հարցը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ամանորյա տոներից հետո Նիկոլ Փաշինյանը, ըստ ամենայնի, մարզպետների կազմում որոշակի փոփոխություններ կանի: Դա մասամբ պայմանավորված է ՏԻՄ ընտրություններում կրած պարտություններով։ Որոշումը կայացվել է ընտրություններից հետո, հիմա թեկնածուների փնտրտուքի մեջ են:
Գաղտնիք չէ, որ պատերազմից հետո շատերը հրաժարվում են Փաշինյանի կառավարության կազմում աշխատելուց, իսկ ՀՀ վարչապետին առաջիկա զարգացումներից առաջ այնպիսի պաշտոնյաներ են հարկավոր, որոնք կկարողանան մարզերում կառավարել իրավիճակը, հանրային դժգոհությունը բնում խեղդել:
Այս պահին քննարկվում է 4 մարզպետի հեռացման հարցը։ Առաջինը Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն է․ նախկին զինվորականն այդպես էլ չկարողացավ Սյունիքում իրավիճակը վերահսկել, չնայած դա նաև օբյեկտիվ պատճառներ ունի՝ սահմանին և ճանապարհներին տիրող իրավիճակի հետևանքով։
Դժգոհություններ կան նաև Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանից. նա էլ, կարելի է ասել, գլուխ չհանեց իրեն տրված առաջադրանքից՝ Մասիսում պարտվեց, Արարատում մի կերպ կոալիցիայով իշխանություն վերցրեց, Վեդիում պարտվեց, ու գնում են նոր ընտրության: Հնարավոր է նաև Լոռու և Գեղարքունիքի մարզպետների փոփոխություն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա