Մեքսիկան պլանավորում է COVID-ի առկայության դեպքում էլ զբոսանավեր ընդունել
Մեքսիկայի իշխանությունները մտադիր են թույլատրել զբոսանավերի նավարկումը նույնիսկ դրանցում կորոնավիրուսով վարակվածների առկայության դեպքում, ասվում է երկրի առողջապահության և զբոսաշրջության նախարարության համատեղ հայտարարության մեջ: Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
«Համաձայն ազգային և միջազգային ոլորտներում հաստատված կենսաանվտանգության արձանագրությունների՝ կառավարությունը մտադիր է ծովային նավահանգիստներում ընդունել զբոսաշրջային նավեր: Եթե ճանապարհորդները ունենան COVID-19-ի ախտանիշներ կամ դրական ՊՇՌ թեստ, նրանց կտրամադրվի բժշկական օգնություն»,- ասվում է հաղորդագրությունում։
Թեթև ախտանիշ ունեցողները կամ առանց որևէ ախտանիշով անձինք կենթարկվեն կարանտինային ռեժիմի, իսկ ծանր գանգատներով զբոսաշրջիկները կտեղափոխվեն հիվանդանոցներ։ Առողջ մարդիկ կկարողանան շարունակել իրենց ճանապարհը սանիտարական կարգով։
«Մեր երկիրը հավատարիմ է համերաշխության քաղաքականությանը և խտրականության դեմ պայքարի սկզբունքին»,- ասվում է ուղերձում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները