Պուտինը Պետդումա է ներկայացրել «ՌԴ քաղաքացիության մասին» օրինագիծը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի Պետդումա է ներկայացրել «Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության մասին» հիմնական օրենքի նախագիծը։ Տեքստը հրապարակվել է Դումայի էլեկտրոնային տվյալների բազայում։
«Օրինագծում պահպանվում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության ինստիտուտի ըմբռնման հայեցակարգային մոտեցումը՝ որպես կայուն իրավական կապ մարդու և պետության միջև, որն արտահայտվում է դրանց փոխադարձ իրավունքների և պարտականությունների համադրմամբ:
Օրինագծի դրույթներն ուղղված են ՌԴ քաղաքացիություն տրամադրելուն այն անձանց, որոնք բնակվում են ՌԴ-ում, կարող են ներառվել սոցիալական դրական կապերի համակարգում և դառնալ ռուսական հասարակության լիարժեք անդամ»,- ըստ «ՏԱՍՍ»-ի ասվում է մեկնաբանության մեջ:
Օրինագծի համաձայն՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունը «միատեսակ է և հավասար՝ անկախ դրա ձեռքբերման հիմքերից», քաղաքացին չի կարող զրկվել ՌԴ քաղաքացիությունից կամ այն փոխելու իրավունքից։