Ջեք Նիկոլսոնը տառապում է դեմենցիայով և տանից դուրս չի գալիս
84-ամյա դերասան Ջեք Նիկոլսոնը լավ ֆիզիկական վիճակում է, սակայն տառապում է դեմենցիայով և տանից դուրս չի գալիս։ Այս մասին հաղորդում է «Գազետա.ռու»-ն, վկայակոչելով Express-ին։
«Ֆիզիկապես նա լավ է, բայց միտքը՝ ոչ։ Շատ տխուր է տեսնել, որ Ջեքի նման տաղանդավոր դերասանը հեռանում է այս կերպ»,- ասել է արտիստի հարազատներից մեկը։
Ըստ աղբյուրի՝ Նիկոլսոնը «ապրում է իր վերջին տխուր օրերը» Լոս Անջելեսի առանձնատանը՝ թույլ տալով իր դստերն ու որդուն հոգ տանել իր մասին:
Ջեկ Նիկոլսոնը հայտնի է ֆիլմերում խաղացած իր գլխավար դերերով։
Նա 12 անգամ առաջադրվել է Օսկարի, ռեկորդային՝ երեք անգամ ստանալով մրցանակը։