Դեպի Վրաստան թռիչքների արգելքը կհանվի, երբ ստեղծվեն անհրաժեշտ նախադրյալներ. ՌԴ ԱԳՆ
Ռուսական ավիաընկերությունների՝ Վրաստան թռիչքների արգելքը կչեղարկվի, երբ դրա համար ստեղծվեն անհրաժեշտ նախադրյալներ, այդ թվում՝ համաճարակաբանական իրավիճակի հետ կապված։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։
«Շարունակվող COVID-19 համաճարակի համատեքստում առանձին երկրների հետ թռիչքների վերսկսման հարցերը լուծելիս մենք հիմնականում կենտրոնանում ենք կոնկրետ երկրում սանիտարահամաճարակային իրավիճակի, ինչպես նաև մասնագիտացված բաժնի՝ Ռոսպոտրեբնադզորի առաջարկությունների վրա»,- նշել է նա։
Ռուդենկոն հավելել է, որ Վրաստանի դեպքում պետք է հաշվի առնել նաև քաղաքական գործոնները, սակայն ավիահաղորդակցության արգելքը ժամանակավոր է և կարող է չեղարկվել, ինչը վրացական կողմին հայտնի է։
«Հիշեցնեմ, որ սահմանափակումը մտցվել է 2019 թվականի հուլիսին... Ռուսական ավիաընկերությունների՝ Ռուսաստանի տարածքից Վրաստանի տարածք ավիափոխադրումներ իրականացնելու արգելքը հարկադիր միջոց էր, որը ձեռնարկվել էր ի պատասխան վրաց արմատականների կողմից կազմակերպված հայտնի հակառուսական սադրանքի։ Այն կրում է ժամանակավոր բնույթ և կչեղարկվի հենց դրա համար ստեղծվեն անհրաժեշտ նախադրյալներ, այդ թվում՝ համաճարակաբանական: Դրանք քաջ հայտնի են վրացական կողմին, ուստի դրանք կրկնելու կարիք չկա»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարարը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա