Առողջություն 12:31 29/12/2021 Հայաստան

Հայաստանում հնարավոր է կորոնավիրուսի նոր շտամ ձևավորվի. համաճարակաբան

Հատկապես առողջապահության նախարարի հրամանից հետո վարչական պատասխանատվության մեխանիզմների ներդրման հետևանքով բուժկենտրոններում արձանագրվեցին պատվաստման և ՊՇՌ թեստեր հանձնելու համար քաղաքացիների կուտակումներ, որոնք համավարակը տարածելու նոր պայմաններ են ստեղծում: Մյուս կողմից էլ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստերից մեկում հայտարարեց, որ Հայաստանում պատվաստումներից հետո բարդություններ չեն գրանցվել, բայց հայտնի է, որ շատ քաղաքացիներ պատվաստումը ծանր են տանում, մի քանի օր ջերմում են, բայց չեն դիմում բուժհիմնարկներին:

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի մեխանիզմների, համավարակի ընթացքի և առանձնահատկությունների վերաբերյալ հասարակությանը հուզող հարցերը պարզաբանելու համար Panarama.am-ը դիմեց ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի ավագ դասախոս Արման Բադալյանին:Բժիշկ-համաճարաkաբանը շեշտեց, որ ՀՀ քաղաքացիները նախարարի հրամանով  նախատեսված սահմանափակման մեկնարկի վերջին օրերին նոր որոշեցին պատվաստվել ու ՊՇՌ թեստեր հանձնել, այդ պատճառով էլ կուտակումներ եղան, որոնց պետական լիազոր մարմինը չհասցրեց լիարժեք արձագանքել և վիճակը կարգավորել:

- Պարոն Բադալյան, Ձեր կարծիքով և ընդհանրապես համաշխարհային փորձագիտական շրջանակներում ինչպիսի՞ կանխատեսումներ կան կորոնավիրուսի վարակի ավարտի վերաբերյալ:

- Ինքնին կանխատեսում անելը բավականին բարդ և անշնորհակալ գործընթաց է, մանավանդ կորոնավիրուսային վարակի ֆոնի վրա, քանի որ այն նոր վարակ է և ուսումնասիրման շատ հարցեր կան, թեպետ, եթե 2020 թվականի հետ համեմատենք բավականին նորություններ ունենք վիրուսի ճանաչելիության առումով: Այնուամենայնիվ, դեռ շատ հարցեր ուսումնասիրության փուլում են, մանավանդ, որ տեսնում ենք, թե ինչպես են նոր մուտացված շտամեր առաջանում՝ ամեն մեկն իր յուրահատկություններով և պետք է ադապտացվենք: Այս տեսանկյունից կանխատեսում անելը բավականին բարդանում է:

Այսօր տարբեր կարծիքներ են հնչում, որ այն կավարտվի այս կամ այն թվականին: Ինձ համար կարևորն ավարտման գաղափարն է, թե ի՞նչ ենք հասկանում ավարտման գործընթացի տակ: Պնդել, որ ամեն ինչը կդադարի և կորոնավիրուս չի լինի՝ միանշանակ կարող եմ ասել, որ նման բան չի կարող լինե: Այստեղ հարցն այն է թե մենք ինչքանով կկարողանանք կառավարել վարակը: Կառավարման գործընթացի համատեքստում ավարտման միտքը, միգուցե, ստացվի: Օրինակ, ինչպես ենք մենք կառավարում գրիպ վարակը: Այսինքն, վիրուսը միշտ մուտացվում է, Երկրագնդի յուրաքանչյուր կիսագնդից գրիպի վերաբերյալ տեղեկատվությունն Առաղջապահության համաշխարհային կազմակերպության համապատասխան լաբորատորիաները հավաքագրում են ու պարզում, թե ինչ նոր վիրուս է շրջանառվում:

Պատվաստանյութերի հոսքագիծ գոյություն ունի և միանգամից դրա մեջ որոշակի փոփոխություններ անելով ստեղծում են նոր պատվաստանյութ՝ տվյալ շրջանառու վիրուսի համապատասխան և արագ, և հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին իրականացվում է պատվաստում: Ցանկալի է հենց այդ ամիսներին պատվաստումն իրականացնել, երբ որ նոր է սկսվում գրիպի համաճարակը: Հիմա նույն անալոգիայով ուզում են կորոնավիրուսի հետ անել: Այն դեռ չի ստացվում, քանի որ պատվաստումների ընդգրկվածությունը բավականին ցածր է: Վիրուսն անընդհատ մուտացվում է, քանի որ փակ շղթա է, մյուս կողմից էլ պատվաստումներին ընդգրկվածությունը շատ ցածր է, հետևաբար՝ վիրուսն իրեն հարմարավետ է զգում և անընդմեջ մուտացվում է: Ինչքան այն մուտացվեց, այնքան կոլեկտիվ իմունիտետը սկսում է խարխլվել:

Մենք այսօր Հայաստանում խոսում ենք 3-րդ բուստեր դեղաչափի մասին, Իսրայելում՝ չորրորդն են առաջարկում: Այսինքն՝ մենք դեռ վիրուսի հետևից ենք գնում, գրիպի սցենարը դեռ չկա, բայց երբ որ մենք կարողանանք մաքսիմալ կարճ ժամանակահատվածում պատվաստման մեջ ներառել մեծ թվով մարդկանց, հանրային իմունիտետ ստեղծենք, վիրուսի տարածվածությունը կանխենք և կոտրենք մուտացիոն գործընթացը, այդ դեպքում մուտացիոն և բազմացման գործընթացները կդադարեն և մենք այն կբերենք գրիպի հարթության, այն կստանա սեզոնայնության բնույթ և կսկսենք կառավարել կորոնավիրուսն՝ ինչպես գրիպը:

Կարծում եմ այժմ գիտական կանխատեսումներն այս տեսանկյունից են անում: Ցանկանում են կորոնավիրուսի համաճարակը բերել գրիպի հարթություն, քանի որ ընդհանրապես դադարեցնել  հնարավոր չէ: Սա այն միշտ ասվող գաղափարն է, ըստ որի՝ պետք է այս վիրուսի հետ ապրել։ Կորոնավիրուսը չի դադարելու, այլ անընդմեջ լինելու է, այսինքն՝ մենք կարողանում ենք որսալ այդ մուտացիաները և նախապատրաստված համապատասխան պատվաստանյութերով չթողնել շատ թվով մարդիկ ախտահարվեն: Սա է հիմնական տենդենցը, որին մենք պետք է գնանք: Այն դեռ չի արվում, քանի որ մենք տեսնում ենք, որ ԱՀԿ-ի դրած նշաձողերը չի հաղթահարվում: Սեպտեմբերին սահմանված էր 10%, այդ քանակով յուրաքանչյուր երկիր պետք է պատվաստեր իր բնակչությանը, տեսանք որ 50-ից ավելի երկրներ տապալեցին, չկարողացան այն ապահովել, հետո մինչև տարեվերջ դրվեց 40%-ի նշաձողը: 

Ասեմ, որ սրանք շատ ցածր տոկոսներ են, բայց այլ տարբերակ չկա, քանի որ կա պատվաստանյութի պակաս և պետությունները չեն հասցնում այդ ամեն ինչն անել: Նախատեսված է գարնանը այդ նշաձողը հասցնել 70%-ի, բայց այսօրվա «Օմիկրոն» և «Դելտա» շտամերի պարագայում կոլեկտիվ իմունիտետը պետք է 90% և ավելի լինի: Հետևաբար՝ մենք դեռ, այսպես ասած, այդ վիրուսի հետևից կվազենք մինչև այդ կոլեկտիվ իմունիտետը ստեղծվի, որից հետո վիրուսն ավելի քիչ կբազմանա և քիչ կմուտացվի: Մենք չենք ասում, որ չի մուտացվի:

Միանշանակ լինելու են նաև մուտացիաներ, բայց կկարողանանք այդ պրոցեսը վերահսկել, այսինքն՝ հենց կտեսնենք, որ այն մուտացվեց, մենք արագ հենց իրենց սպեցիֆիկ պատվաստանյութը կստեղծենք, արագ պատվաստումները կիրականացնենք և կփորձենք այդ կերպ վերահսկել, այլ պարագաներում այն անընդմեջ պրոցես է, որովհետև մենք բազմից նշել ենք, որ վարակիչ հիվանդությունների մոտ 70 տոկոսը  իրենք զոոնոզ են, այսինքն՝ ծագում են կենդանիներից և այն անընդմեջ պրոցես է: Տարբեր կենդանիների՝ չղջիկների, պանգոլիների, ջրաարջանման շների, այլ միջանկյալ կենդանիների մեջ վիրուսն անընդմեջ շրջանառվելու և, հասնելով մի ինչ որ ինտենսիվության, անցնում է մարդուն, այնուհետև մարդուց էլ՝ մարդուն և պանդեմիկ այս փուլերը միշտ կրկնվելու են, մենք էլ միշտ պետք է ուղղակի հասցնենք արագ որսալ այդ գործընթացը: Սա է նպատակը:

- Հնարավո՞ր է Հայաստանում կորոնավիրուսի մուտացիա, նոր շտամ գրանցվի: Որտե՞ղ  և ի՞նչ պայմաններ են պետք վիրուսի մուտացիաների համար:

- Այո, հնարավոր է Հայաստանում մուտացիա գրանցվի: Եթե մենք նայում ենք վերջին երկու շտամերի ծագման երկրները, ապա «Դելտան» ծագեց Հնդկաստանի և Նեպալի հատվածներում, իսկ «Օմիկրոն»-ը Բոցվանայում և Հարվային Աֆրիկայում: Նույն «Օմիկրոն»-ի մասով կա ծագման մի քանի վարկած, մասնավորապես այն, որ աֆրիկյան այդ պետություններում բավականին բարձր է իմունոպակասով մարդկանց թիվը, այսինքն՝ նրանց իմունիտետը ճնշված է, այնտեղ շատ են միավ վարակակիրները և այլն: Այս վարկածներից մեկով՝ հենց այս շրջանում է վիրուսն իրեն հարմարավետ զգացել, բազմացել ու մուտացիաների ենթարկվել: Բազմաթիվ երկրների համեմատ մի քանի անգամ ավելի մուտացիաներ է տեղի ունեցել: Երկրորդը կարծում եմ այն է, որ ինչ-որ մի շրջանակում ազգաբնակչության ինչ-որ մի շերտի մեջ նոր շտամը շրջանառվել է և հիմա նոր դուրս է եկել այլ երկրում: Այսինքն՝ այն գրանցվելուց ավելի շուտ էլ է եղել այլ երկրում և դուրս է պրծել այդ շրջանակից այլ պետությունում, որը նույնպես տարբերակ է:

Սա է պատճառը, որ հենց Հայաստանում էլ կարող է մուտացիա լինել, քանի որ պաշտոնապես մեր տվյալներով, մենք չգիտենք բնակչության ո՞ր մասն է հիվանդացել ու լավացել, պատվաստվածների թիվն էլ մեծ չէ: Պատվաստումներ ստացել է բնակչության մոտ 30%-ը, որը բավական ցածր տոկոս է և չի բացառվում, որ մեզ մոտ էլ լինի մուտացիա և դուրս գա: Այստեղ նաև այլ հարց կա, պետք է որսացվեն շտամերը, այսինքն՝ դրական դեպքերի որոշակի մասն պետք է հետազոտվի, պարզվի, թե ի՞նչ շտամ է, որպեսզի այն բացահայտվի: Որոշ երկրներում այն արել են, նոր շտամեր բացահայտել ու ասում են, որ դրանք ծնվեցին այդ պետություններում: Մեր մոտ նման ուսումնասիրություններ չեն արվում, հետևաբար՝ ապացուցել, որ դրանք մեզ մոտ են ծագել, մի քիչ դժվար կլինի:

Այստեղ մեկ այլ հարց էլ կա, վերջիվերջո, մարդկանց շարժ կա մի երկրից մյուսը և եթե այդ շղթան բացահայտվեր, ապա միգուցե այդ բացահայտումների շղթայով գային հասնեին Հայաստան: Եթե Աստված չանի, մեր մոտ նոր շտամ ծագի, ի վերջո հնարավոր կլինի այն ապացուցել, բայց չմոռանանք, որ մեր բնակչությունը մեծ չէ և, եթե մենք կարողանանք այդ պատվաստումները մի քանի ամսում ավարտենք, նաև հաշվառենք հիվանդացած-լավացածներին և այլն, ապա չեմ կարծում, որ արդեն կոմֆորտ պայմաններ լինի վիրուսի մուտացիայի համար:

- Ձեր պատասխաններից կարելի՞ է ենթադրել, որ կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնական միջոցը եղել ու մնում են պատվաստումները:

- Այո, կորոնավիրուսի և ընդհանրապես շնչառական վարակների կառավարման հիմնական միջոցը մնում է պատվաստումը: Ինչը չես կարող ասել աղիքային վարակիչ հիվանդությունների դեպքում, երբ մենք անգամ պատվաստանյութ և վերահսկման շատ մեխանիզմներ ունենք, բայց դրանք չեն համարվում կառավարում, քանի որ կախված են սոցիալ-տնտեսական պայմաններից: Շնչառական վարակները մեծամասամբ սոցիալ-տնտեսական պայմաններից կախված չեն, այսինքն՝ վիրուսի համար էական չէ, այն բարեկեցիկ ապրող զարգացած երկրի մարդու վերին շնչուղի կներթափանցի, թե՝ ցածր եկամուտ ունեցող աղքատ երկրի բնակչի վերին շնչուղիներ:

Աղիքային հիվանդություննները կարող են կապված լինել բնակչի սոցիալական վիճակից, ապրելու պայմաններից: Բժշկագիտության տեսանկյունից շնչուղային՝ ռեսպերատոր այնպիսի հիվանդություներ, ինչպիսիք են կարմրուկը, խոզուկը, կապույտ հազը և այլն, նման ձևով են կառավարվում, եթե, իհարկե, ուզում ենք կառավարել: Հակառակ դեպքում, եթե թողնենք մադկանց հույսին, որ իրենք կառավարեն այդ գործընթացն, ապա պարզ է, որ ոչ մի կառավարման գործընթաց էլ հնարավոր չէ կազմակերպել: Պատվաստումների բոլոր փորձարկումներն իրականացվում են, ճիշտ չափաբաժինները և միջակայքերը մենք ճշգրիտ որոշում ենք և համապատասխան ցուցումներն արվում են, նույնն այստեղ ենք փորձում իրականացնել, ուղղակի դեռ վազում ենք այդ վիրուսի հետևից և դեռ չենք հասցնում, որպեսզի վերջնական կարողանակք կառավարել գործընթացը:

Գործիքակազմը հիմնականում մնում է նույնը՝ պատվաստումներ, բայց պետք է նշեմ հակահամաճարակային մյուս միջոցառումները՝ կարանտինի տեսանկյունից կոնտակտավորների բացահայտումը, թեստավորումները, պատասխանների արագ տրամադրումը, պաշտպանիչ միջոցառումները, որոնք մենք միշտ խրախուսում ենք, դրանք նույնպես պետք է պահպանվեն: Հիմանկան գործիքակազմը պատվաստումն է, բայց մյուս կանխարգելիչ միջոցառումներն էլ պետք է պարտադիր իրականացվեն, որպեսզի և ժամանակ շահեն, և մաքսիմալ արդյունավետ փորձել կոտրել վարակի փոխանցման շղթաները:

- Ինչպե՞ս հաղթահարել պատվաստումների վերաբերյալ տարածվող միֆերը:

- Միֆերը շատ են դեռ՝ 1794 թվականից սկսած, երբ էդվարդ Ջեները ստեղծեց առաջին պատվաստանյութը: Երբ նա բնական ծաղկի դեմ կովից ստացավ պատվաստանյութ, այն ժամանակ էլ կարելի էր տեսնել նկարներ, որոնցում պատկերված էր, թե ինչպես մարդիկ պատվաստվելուց հետո կովի են վերածվում: Նույն այդ միֆերն ու ապատեղեկատվությունն այն ժամանակներից էլ կար: Գլոբալացման, ինտերնետի միջոցով տեղեկատվության տարածման պայմաններում նման ապատեղեկատվությունները շատ ավելի տարածվեցին և հասանելի դարձան մարդկանց: Մենք միշտ ասել ենք, որ Խորհրդային Միության ժամանակահատվածում այս ամենը չկար:

Այսօր մենք ունենք երկու հիմնական ծայրահեղություն: Մի կողմից տեղեկատվության մեծ հոսքն է, որն անգամ մասնագիտական տեսանկյունից բավական բարդ է ֆիլտրել, էլ չեմ ասում սովորական քաղաքացիների համար, որոնք չունեն բժշկական կենսաբանական կրթություն: Մյուս կողմից մարդու իրավունքներն են: Եթե մարդը ստանում է տեղեկատվությունը ու չի կարողանում ֆիլտրել, ապա այն արդեն այլ թեմա է: Պատվաստումը կանխարգելիչ գործընթաց է, բայց պետք է միլիոն անգամ էլ կրկնեմ, որ մարդ արարածը հակված չէ կանխարգելում անելու, կապ չունի, թե այն առողջ ապրելակերպ կլինի, թե՝ պատվաստում, և իրենց միշտ հիմնավորումներ են պետք: Խորհրդային միության ժամանակ, տեղեկատվություն չկար, հիմնավորումներ չէին գտնում և մարդիկ հանգիստ գնում էին պատվաստման: Մեր հիմնական հաջողություններն այդ տարիներին է գրանցվել, նաև՝ նախորդ դարի 90-ականերից մինչև 2010-12 թթ., երբ տեղեկատվության հոսքն այդ աստիճան չէր:

Հիմա մարդը նախատրամադրված է այն չանել, իր հիմնավորումն էլ այդ տեղեկատվական հոսքի շնորհիվ ստանում է, և երբ ցանկանում ես օպտիմալ տարբերակը գիտականորեն պարտադրել, քանի որ այն է ճիշտ մոտեցումը, միանգամից բուսնում է մարդու իրավունքների թեման և այս երկուսը միասին շատ հեշտությամբ, ամբողջությամբ կարողանում են տապալել պատվաստումների գործընթացը: Պատվաստումները բուժական չեն, այլ կանխարգելիչ են և երբ այն վարկաբեկվում է՝ վերականգնելը շատ դժվար է: Իսկ բուժական գործընթացն այդպես չէ, եթե մարդու ինչ-որ մի տեղը ցավում է, ապա նա անմիջապես դիմում է բժշկին: Այստեղ եթե վարկաբեկվեց հեղինակությունը, այն վերականգնելը շատ դժվար է: Այս պատճառով էլ կոչ եմ անում այդ միֆերին հնարավորինս քիչ հավատալ, կարողանալ տարբերակել որն է միֆը, որը՝ ոչ:

Կան մասնագետներ, հեղինակավոր կազմակերպություններ առանց նախատրամադրվածության, առանց քաղաքականացնելու, քանի որ այն գիտություն է: Նույն գործընթացը, որը Հայաստանում է ծավալվում, կառավարությունը, պետությունը դրա հետ կապ չունի: Իրենք չեն որոշողը, որոշում է գիտությունը, իսկ գիտությունը հեղինակավոր տարբեր մարդիկ են, մանավանդ, որ աննախադեպ քանակով ֆինանսավորում է գնում ոլորտ, մեծ քանակով հետազոտություններ են անցկացվում, մեծ թվով գիտնականներ են նեգրավված և բոլորը սևեռված են այդ խնդրի վրա: Տեղեկատվությունը շատ է, պետք է այն ամփոփես և գաս ինչ-որ մի եզրահանգման: Կրկնում եմ՝ գիտությունն է որոշում, ոչ թե կառավարությունը, անձինք կամ որևե մեկ անհատ: Անգամ բժիշկ լինելը չի նշանակում, որ դու պատվաստումային գործընթացի մասնագետ ես

- Խնդրում եմ անդրադառնալ նաև պատվաստանյութերի լավ կամ վատ լինելու մասին շրջանառվող տեղեկություններին:

- Լավ պատվաստանյութի հարց ներկայիս մեր համաճարակային իրավիճակում չի դրվում: Կա հիմնականում երեք առաջնահերթություն, պատվաստվում ես՝ չես հիվանդանում, երկրորդ՝ պատվաստվում ես՝ կարող ես հիվանդանալ թեթև կամ միջին ծանրության և, ամենակարևորը, որ պատվաստումների շնորհիվ կարողանում ես դադարեցնել վիրուսի տարածումը, կոտրում ես նրա ընթացքը:

Օրինակ բրիտանական շտամի դեպքում մենք կարողացանք հասնել դրան, ծանր և ծայրահեղ ծանր դեպքերը և վիրուսի տրասմիսիան՝ փոխանցումը կանխարգելեցին, բայց եկավ «Դելտան» և մի փոքր խարխլեց  հավասարակշռությունը ու կրկին առաջ եկան հին առաջնահերթությունները, կանխարգելել ծանր և ծայրահեղ ծանրերը: Այս տեսանկյունից աշխարհում կիրառվող բոլոր 9-10 պատվաստանյութերն այդ հարցը լուծում են: Եթե առաջնահերթությունը փոխվեց, ապա կարող է պատվաստանյութերի առաջնահերթություններ էլ լինեն, բայց այսօր խնդիրն այն չէ, որ հասցնենք 100% կանխման, ցավոք սրտի, այսօր առաջնահերթությունը ծանր և ծայրահեղ ծանր դեպքերը կանխարգելելն է:

Զրուցեց Ա. Վարդանյանը



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:16
Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարել Ֆիկոյի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի հետ։ Այս մասին Telegram ալիքում հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
23:02
Խոմեյնին կանխատեսել է Սիրիայում երիտասարդներից կազմված ուժեղ և արժանի դիմադրության խմբի ի հայտ գալը
Մարգարեի դստեր՝ Ֆաթիմա Զահրայի, ինչպես նաև Իմամ Խոմեյնիի ծննդյան տարեդարձին, մի խումբ մարդիկ, անցյալ տարիների ավանդույթի համաձայն, հանդիպել են...
Աղբյուր` Panorama.am
21:15
Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և թե‘ Ռուսաստանին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ կարծիքով Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և...
Աղբյուր` Panorama.am
21:08
Ընդամենը 10 օրից մեզ թալանից փրկողների շնորհիվ կունենանք երկու անգամ ավելի շրջհարկ, տասնյակ անգամ ավելի գույքահարկ. Սամսոն Գրիգորյան
«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը իր Facebook-յան էջում գրել է. «Դե ինչ տիկնայք և...
Աղբյուր` Panorama.am
20:55
Եմենի հութիներն հայտնում են, թե խոցել են ԱՄՆ ռազմածովային նավատորմի կործանիչը, ԱՄՆ-ը այլ վարկած է ամտուցում
Եմենի Անսար Ալլահ շարժման մարտիկները (Հութիներ) Կարմիր ծովում ավիակիր «Հարրի Թրուման»-ի վրա հարձակման ժամանակ խոցել են ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
19:48
Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ մարտահրավերների և անորոշության շրջանում. Վարդան Օսկանյան
ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «2024-ի ավարտին ակնհայտ է, որ Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ...
Աղբյուր` Panorama.am
19:38
Հայաստանի դպրոցականների շրջանում առկա է Դանինգ-Կրյուգերի էֆեկտ. որքան քիչ գիտես, այնքան ավելի վստահ ես. Սերոբ խաչատրյան
ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը գրում է. «Մի քանի օր առաջ հրապարակվել էին Մաթեմատիկայի և Բնագիտության TIMSS-2023...
Աղբյուր` Panorama.am
18:45
Ու ոչ մեկի մոտ կոգնիտիվ դիսոնանս կարծես թե չի առաջանում. Կարեն Վրթանեսյան
Ռազմական հարցերով փարձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է. «ՆԳՆ ոստիկանները նռնակներ են նետում խաղաղ հավաքը լուսաբանող լրագրողների վրա։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Խամենեին Իսրայելին սպառնում է ոչնչացմամբ
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հերթական անգամ հայտարարել է, որ Իսրայելը կոչնչացվի։ Նրա խոսքով, դա տեղի կունենա իրանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
45 տարի առաջ այս օրը Հայոց ցեղասպանության արդարության մարտիկները Փարիզում «ճամփու դրեցին» Թուրքիայի դեսպանատան կցորդին. Էդգար Էլբակյան
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆոյսբուքի իր էջում գրում է․ «45 տարի առաջ այս օրը՝ 1979 թ․ դեկտեմբերի 22-ին, Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
17:00
Վրաստանի վարչապետը Զուրաբիշվիլուն սպառնացել է քրեական պատասխանատվությամբ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քրեական պատասխանատվության կենթարկվի երկու գործով, եթե նա...
Աղբյուր` Panorama.am
15:46
Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի
Սպիտակի ԲԿ-ից հայտնում են, որ սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած «Երեկ` դեկտեմբերի 21-ին, սննդային թունավորումով...
Աղբյուր` Panorama.am
15:21
Նախարարի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ
ՀՀ ՏԿԵ նախարարությունից տարածել են նախարար Դավիթ Խուդաթյանի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ։ ...
Աղբյուր` Panorama.am
14:57
Իրանի և Ադրբեջանի սահմանամերձ Աստարա քաղաքում բեռնատարի ռուս վարորդին սպшնված են գտել
Իրանի հյուսիսում գտնվող Գիլան նահանգում բեռնատարի սպանված ռուս վարորդի դի է հայտնաբերվել; Դեպքի մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են...
Աղբյուր` Panorama.am
14:11
Նստել, նայում եմ նկարիդ... ծնունդդ շնորհավոր ասե°մ, թե լռեմ մրմուռով. Կարին Տոնոյան
Կարին Տոնոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Շուտով կլուսանա, Մեն.... չմոռանաս, առավատյան 7:20 պիտի ծնվես, լույսս, չմոռանաս.... 4...
Աղբյուր` Panorama.am
13:53
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են. Երևան քաղաքում` Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի...
Աղբյուր` Panorama.am
12:49
Պուտինը հնարավոր է համարել ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարելավումը
Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների բարելավման հնարավորությունը։ Այդ մասին նա հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
12:11
Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ
Թուրքիայի Մուղլա քաղաքում ուղղաթիռը վթարի է ենթարկվել հիվանդանոցի շենքին բախվելուց հետո։ Դեպքի մասին կիրակի օրը հայտնել է Habertürk...
Աղբյուր` Panorama.am
12:02
Շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մшրմին
Դեկտեմբերի 22-ին, ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում գտնվող Բեեր Շևայի քաղաքի խանութում. Ալեքսանդր Լապշին
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում...
Աղբյուր` Panorama.am
10:40
Այսօրվա և առաջիկա երեք օրերի եղանակի տեսությունը
Երևանում դեկտեմբերի 22-ի գիշերը, 23-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերը հնարավոր է թույլ...
Աղբյուր` Panorama.am
10:33
«Թիթեռի» որդին և ընկերը եկել են հաշվեհարդարի, ինչի հետևանքով վիրավոր կա
Դեկտեմբերի 16-ին ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
09:48
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է, ինքնաթիռում գտնվող մարդիկ ողջ են։ Այդ մասին հայտարարել է Կամչատկայի երկրամասի ԱԻ նախարար...
Աղբյուր` Panorama.am
09:23
Հայաստանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց կա
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:07
Այս նախաբանի պատճառը Panorama.am-ի հարցմանը «Իմ քայլը» հիմնադրամից տրված ցինիկ պատասխանն է. «Հրապարակ»
Վախթանգ Սիրադեղյանը «Հրապարակ»-ում գրում է. «Ժամանակին շուրջ 10 տարի զբաղվել եմ լրագրությամբ, հետո անցել այլ աշխատանքի,...
Աղբյուր` Panorama.am
22:47
Նազենի Հովհաննիսյան. Մայրս երեք սիրած արտահայտությունն ուներ
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «մի մոլորակ կա երկնքում. Մայրս է... Կիրակիները՝ խնկաբույր, մորս հոտն...
Աղբյուր` Panorama.am
22:36
Իմ միակ այիբը եղել է այն, որ Նիկոլի իշխանության օրոք Գեղարքունիքի մարզպետ եմ եղել. Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը տարիներ առաջ հայտարարգրել է 8 մլն դրամարժողությամբ մատանի։ Tribune.am-ին այսօր տված...
Աղբյուր` Panorama.am
21:42
«Փյունիկի» հարձակվողն ամուսնացել է
«Փյունիկի» հարձակվող Սանի Բուհարին ու նրա ընտրյալ Նանան ամուսնացել են։ Այս մասին հայտնում են ակումբից՝ նորապսակներին աղթելով...
Աղբյուր` Panorama.am
21:15
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
Ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացրած Արցախի Շուշի բերդաքաղաք է այսօր տեղափովել 191 ադրբեջանցի։  49 ընտանիքների անդամներին...
Աղբյուր` Panorama.am
20:41
Թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել ինքնագլորով ընթացող 2 անչափահաս տղաների
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում Երևանի բնակիչ 54-ամյա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}