Ֆրանսիայի թշնամին ԻՊ-ն է, ոչ թե Ասադը. Օլանդ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Ֆրանսիայի թշնամին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն է, այլ ոչ թե Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին Ֆրանսիայի նախագահը հայտարարել է կոնգրեսում ունեցած ելույթի ժամանակ:
Նա նշել է, որ Սիրիայում իրենք անդադար փնտրում են խնդիրների քաղաքական լուծումներ, որոնք առաջացնում է ոչ թե Բաշար Ասադը, այլ Սիրիայում իրենց թշնամին՝ «Իսլամական պետություն» ահաբեկական խմբավորումը:
Նա նաև առաջարկել է Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնել, որը թույլ կտա ավելի արդյունավետ արձագանքել միջազգային ահաբեկչության սպառնալիքներին:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան