Հարևան Wi-Fi-ի «կոտրելը» կարող է սպառնալ մինչև չորս տարվա բանտարկությամբ
ՌԴ-ում հարևան Wi-Fi ցանցին անօրինական միացման համար կարող է քրեական պատիժ կիրառվել մինև չորս տարի ժամկետով ազատազրկմամբ։ Այս մասին «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալության հետ զրույցում ասել է «Asterisk» փաստաբանական բյուրոյի իրավաբան Ստեփան Խանտիմիրովը։
Wi-Fi-ի կոտրումը համարվում է ուրիշի ինտերնետային տրաֆիկի օգտագործում (առանց հարևանի իմացության)՝ գաղտնաբառի ինքնուրույն ընտրության կամ վնասակար ծրագրերի օգտագործման միջոցով։ Պատասխանատվության տեսակը որոշվում է՝ կախված պատճառված վնասից, պարզաբանել է փաստաբանը։
«Եթե Wi-Fi-ի կոտրումը եղել է բացառապես ինտերնետ մուտք գործելու նպատակով և չի վնասել ուրիշի սարքավորումները, ապա հարևաններն իրավունք ունեն դատարանի միջոցով վերականգնել սպառված ինտերնետ տրաֆիկի արժեքը, ինչպես նաև բարոյական վնասը, եթե անգամ դանդաղ է աշխատում:»,- ասել է Խանտիմիրովը։
նա հավելել է, որ գործնականում կողմերը ձգտում են խաղաղ ճանապարհով կարգավորել իրավիճակը՝ երկարատև դատավարություններին չմասնակցելու համար։
Փաստաբանը պարզաբանել է՝ եթե Wi-Fi-ը կոտրելու համար օգտագործվել է համակարգչային վիրուս կամ ծրագրային ապահովում, որի պատճառով հարևան համակարգչում ոչնչացվել, ձևափոխվել կամ պատճենահանվել է որևէ տեղեկատվություն, կամ տեղի է ունեցել տեխնիկայի անսարքություն, ապա այդ դեպքում գործողություններն արդեն ենթակա են քրեական օրենսգրքի, այսպես կոչված, համակարգչային հոդվածներին՝ մինչև չորս տարվա ազատազրկում առավելագույն պատժով»,- պարզաբանել է Խանտիմիրովը:
«Դատարանը կարող է պատասխանատվության ենթարկել Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 272 և 273 հոդվածներով։ Գործնականում ամեն ինչ սահմանափակվում է տուգանքով կամ հարկադիր աշխատանքով, սակայն չի բացառվում նաև բանտարկությունը, եթե վնասաբեր ծրագրային ապահովման արդյունքում հասանելի լինի տուժողի փաստաթղթերին կամ վճարային միջոցներին»,- ընդգծել է իրավաբանը։