ԱՄՆ-ում կտրուկ աճել է COVID-19-ով հիվանդ երեխաների հոսպիտալացումների թիվը
Ըստ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC) տվյալների՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսով մինչև 17 տարեկան երեխաների հոսպիտալացումների թիվը վերջին երկու շաբաթվա ընթացքում աճել է միջինը 48%-ով: Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
Կարգավորողի տվյալներով՝ հաստատված կորոնավիրուսով հիվանդանոցներ ընդունված մինչև 17 տարեկան հիվանդների թիվը նախորդ շաբաթ դեկտեմբերի 19-ին ավարտվող շաբաթվա համեմատ աճել է 48,2%-ով:
Եթե դեկտեմբերի 13-19-ը երեխաների հոսպիտալացումների թիվը 100 հազար մարդու հաշվով միջինը կազմել է 206, ապա դեկտեմբերի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում աճել է մինչև 305-ի։
Նշվում է, որ նման պիկ եղել է օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ը ընկած շաբաթվա ընթացքում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան