«Արմեն Ջիգարխանյանի առաջընթացի բեմ»-ը միավորվել է Սատիրայի թատրոնի հետ
Մոսկվայում գործող «Արմեն Ջիգարխանյանի առաջընթացի բեմ»-ը («Прогресс сцена Армена Джигарханяна») միավորվել է Սատիրայի թատրոնի հետ։ Միավորված թատրոնի գեղարվեստական ղեկավարն է լինելու Սերգեյ Գազարովը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում են Մոսկվայի քաղաքապետարանից։
Գազարովը մինչ այս որոշումը եղել է Սատրիայի թատրոնի և «Արմեն Ջիգարխանյանի առաջընթացի բեմ»-ի գեղարվեստական ղեկավարը։
Նա նշել է, որ միավորումը բացում է նոր հնարավորություններ ինչպես ստեղծագործելու, գաղափարների և համագործակցություն, այնպես է երկու թատրոնների կոլեկտիվների համար։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին