Թիվ մեկ մարդը, որը կարող է հերքել Փաշինյանի կեղծիքը, հենց նրա կիրթ գործընկեր Ալիևն է. Դավիթ Ջամալյան
«Այո, Փաշինյանը վերջին ասուլիսում ասել է՝ Արցախն Ադրբեջան է, ու վերջ, լկտի ստելով, թե 2016 թվականից հետո, իբր, այդ հարցն անբեկանելի էր և Ադրբեջանի կազմում Արցախի մնալու հարցն արդեն կանխորոշված էր»,- «Հայելի» մամուլի ակումբում հատնեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը և հիշեց՝ Արմեն Աշոտյանը բանակցությունների ողջ տրամաբանության մասին տեղեկացրել էր, որը հակառակն է փաստում:
Ջամալյանը պնդեց՝ թիվ մեկ մարդը, որը կարող է հերքել այդ կեղծիքը, հենց Փաշինյանի կիրթ գործընկեր Իլհամ Ալիևն է, որը 2016 թ. հոկտեմբերին հայտարարել էր՝ փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը:
Փորձագետը նկատեց, որ Ալիևի այդ մտքի ակտիվ շրջանառմամբ ադրբեջանական պետական մամուլն այն ժամանակ փաստում էր, որ բանակցային սեղանին շատ սուր դրված էր Արցախի ճանաչման հարցը:
Նրա խոսքով՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ Արցախի սահմանը վերահաստատվեց և պետք էր ռազմի դաշտում ձեռք բերված հաղթանակը փոխակերպել դիվանագիտական հաղթանակի և պատահական չհամարեց, որ ապրիլյան պատերազմին հաջորդեցին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները:
Ռազմական փորձագետը հայտնեց, որ դրանից հետո բանակցությունները տարվում էին այն ուղղությամբ, որ հայկական կողմը Արցախը պահեր 12 ,000 ք/մ տարածքով:
Նկատելով, որ կապիտուլյանտը կանխատեսելի էր՝ Ջամալյանն ասաց. «Այդպես էլ պետք է լիներ, գալու էր պահը, երբ նա իրեն բնորոշ մանիպուլյատիվ ոճով սկսելու էր զարգացնել Արցախը վերջնականապես Ադրբեջանին հանձնելու ստոր, ազգադավ նպատակի մասին»:
Փորձագետի կարծիքով՝ այդ դավաճանական թեման առաջինը բարձրաձայնել են Փաշինյանի աջակից զանգվածի այն ներկայացուցիչները, որոնք կորցնելու բան չունեին, որից հետո Փաշինյանն է Արցախի հանձնման գաղափարը զարգացնում՝ իր մանիպուլյատիվ ոճով:
«2021թ-ը ես խայտառակ կբնութագրեի, քանի որ մեր ժողովրդի բարոյահոգեբանական անկումն այնքան է, որ այս կապիտուլյանտական, դավաճանական ռեժիմը վերարտադրվեց»,-անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին՝ ասաց Դավիթ Ջամալյանը և փաստեց, որ ԱԺ ընտրությունները խոսում են այն մասին, որ հանրության բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտը բոլոր կարմիր գծերը հատել է:
Նրա խոսքով՝ ԱԺ ընտրություններում կատարվեց այն, որը չէր կարող կատարվել, եթե հասարակությունը բարոյահոգեբանորեն լիներ հասուն և առողջ:
«Տեղական ինքնակառավարման ընտրություններին որ նայում ենք, տեսնում ենք՝ հասարակությունը նիկոլական թմբիրից դուրս է գալիս, սթափվում է և այն փսիխոտեխնոլոգիաները, մանիպուլյացիոն տեխնոլոգիաները, որոնք կիրառվել են և այս աղետի գալուց՝ հեղափոխությունից առաջ դրանք այնքան էֆեկտիվ են եղել, որ հասարակության սթափվելու գործընթացը սպասվածից ավելի արագ է տեղի ունենում»,- ասաց Դավիթ Ջամալյանը և հավելեց, որ այսօր բոլոր սթափ գնահատող փորձագետները հաստատում են, որ ներկայիս ռեժիմն այլևս չունի հանրային հենարան, բացառությամբ որոշ ուժային կառույցների:
«Իշխանությունների անխուսափելի վերջի մասին են խոսում նաև վերջին բռնաճնշումները»,- հայտնեց ռազմական փորձագետը և Գառնիկ Իսագուլյանի ձերբակալումը կապեց այն փաստի հետ, որ նա առաջինն էր ճիշտ գնահատել հեղափոխությունից հետո առաջ եկած վտանգները և բարձրաձայնել այդ մասին:
Ըստ ռազմական փորձագետի՝ Իսագուլյանը կտրուկ խոսքի իր ոճով կարողացավ ասելիքը հասցնել ժողովրդին, ինչը չէր կարող չանհանգստացնել իշխանություններին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան