ԱՀԿ-ն բացատրել է Sputnik V պատվաստանյութի ճանաչման ձգձգումը
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մարգարեթ Հարիսը RT-ին տված հարցազրույցում բացատրել է Sputnik V պատվաստանյութի ճանաչման հետաձգումը տեխնոլոգիական գործընթացների ստուգմամբ։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, նա հիշեցրել է, որ արտակարգ իրավիճակներում օգտագործման միջոցների ռեեստրում ընդգրկվելու համար կազմակերպությունը պահանջում է տվյալներ դեղամիջոցի անվտանգության և արդյունավետության, ինչպես նաև արտադրության տեխնոլոգիայի վերաբերյալ։
«Հաճախ երրորդ պահանջը՝ գործընթացի ստուգումը, շատ ժամանակ է պահանջում բոլոր մանրամասները պարզելու, ստուգում անցկացնելու համար, որպեսզի պատվաստանյութը կանաչ լույս ստանա: Այսպիսով, դա կարող է ձգձգումներ առաջացնել», - բացատրել է ԱՀԿ ներկայացուցիչը։
Նա հավելել է, որ այլ կարգավորիչներ աշխատում են նույն ընթացակարգով։
Sputnik V-ն հաստատված է չորս միլիարդ ընդհանուր բնակչությամբ 71 երկրներում, որն աշխարհի բնակչության ավելի քան 50 տոկոսն է։ Այնուամենայնիվ, պատվաստանյութը հասանելի չէ ԱՄՆ-ում և Եվրամիության երկրներում: Sputnik V-ն աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում պետական կարգավորող մարմիններից ստացված թույլտվությունների քանակով։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանն արտադրում է «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութ
- Հայաստան է տեղափոխվել «Սպուտնիկ-Վ» պատվաստանյութի հերթական խմբաքանակը
- Հայաստանը հավանություն է տվել «Սպուտնիկ լայթ» ռուսական պատվաստանյութի կիրառմանը
- «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութի հերթական խմբաքանակը Հայաստանում է
- Սլովենիայի դեսպանը գնահատել է «Սպուտնիկ V» - ի ՝ Եվրոպայում հաստատման հեռանկարները
- «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստման տարիքային շեմը հանվել է
- «Սպուտնիկ V»-ի 15 000 չափաբաժին ՌԴ-ից ներկրվել է Արցախ
- Հնդկաստան է մատակարարվել «Սպուտնիկ V»-ի 1-ին խմբաքանակը
- Թուրքիան հաստատեց իր տարածքում «Սպուտնիկ V»-ի արտադրությունը
- Իրան է առաքվել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի երկրորդ բեռնվածքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան