Ավստրալացուն արգելել են Իսրայելից դուրս գալ 8000 տարի
44-ամյա ավստրալացի Նոամ Հուպերթին արգելել են հեռանալ Իսրայելից մինչև 9999 թվականը, քանի դեռ նա միլիոնավոր դոլարներ չվճարի որպես իր երեխաների ալիմենտ։ Այս մասին հաղորդում է «Գազետա.ռու»-ն։
Նշվում է, որ ալիմենտի չափը 2013 թվականի համար, երբ ուժի մեջ է մտել արգելքը, կազմել է 3,34 մլն դոլար։
Հուպերտը, ով աշխատում է դեղագործական ընկերությունում, պետք է ամեն ամիս 5000 նոր իսրայելական շեքել (մոտ 120000 ռուբլի) վճարի իր երեխաներին, մինչև նրանք դառնան 18 տարեկան։
Նրա կարծիքով՝ Իսրայելում տարածված խտրական պրակտիկա կա՝ պատժելու օտարերկրացիներին, որոնք այս կերպ ամուսնալուծվում են իսրայելցի կանանցից։ Նա պարզաբանում է, որ ցանկացած իսրայելցի կին կարող է դիմել իշխանություններին և խնդրել, որ արգելեն իր նախկին ամուսնուն հեռանալ երկրից։