«Իրավական ուղի»-ն ստանձնել է ադրբեջանական գերությունից հետո կալանավորված հայ զինծառայողների պաշտպանությունը
«Իրավական ուղի» ՀԿ-ի փաստաբանական թիմը՝ Սիրանուշ Սահակյանը, Ռուբեն Մելիքյանը և Դավիթ Ավագյանը, pro bono հիմունքներով ստանձնել է ադրբեջանական գերությունից անմիջապես հետո կալանավորված երկու հայ զինծառայողների պաշտպանությունը:
«Այսօր՝ ժամը 16.00-ին, Երևանի դատարանի «Աջափնյակ-1» նստավայրում կայանալու է նրանցից մեկի՝ պայմանագրային զինծառայող Ռոբերտ Նալբանդյանի կալանքի երկարացման միջնորդության քննությունը: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքի համար։
Նշենք նաև, որ Ռոբերտ Նալբանդյանն ունի երեք անչափահաս երեխա, իսկ ադրբեջանական գերության ընթացքում ծեծի հետևանքով ստացել է կողոսկրերի կոտրվածք»,-ասված է ՀԿ տարածած հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան