Կուլեբան անվանել է Պուտինի հատկանիշը, որն օգտակար է բանակցություններում
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան խոստովանել է, որ կցանկանար նախագահ Վլադիմիր Պուտինին տեսնել «նորմանդական ձևաչափով» գագաթնաժողովում (Ռուսաստան, Ուկրաինա, Ֆրանսիա, Գերմանիա), քանի որ Ռուսաստանի ղեկավարը չի հեռանում բանակցությունների սեղանից առանց համաձայնության։
«Սկզբունքորեն, կարևոր չէ, թե ինչ թվով մասնակիցներ կլինեն, մեզ համար գլխավորն այն է, որ նախագահ Պուտինը նստած լինի սեղանի շուրջ։ Նա նման հատկանիշ ունի. եթե նա արդեն սեղանի շուրջ է, ուրմեն նա հեռանալու է արդեն համաձայնություն ձեռք բերած և միայն հետո կարող է լուծումներ գտնվել։ 2019 թվականի փարիզյան գագաթնաժողովի փորձը խոսում է այդ մասին»,- նշել է նա՝ պատասխանելով RBC-Ukraine-ին տված հարցազրույցում այն հարցին, թե տեսանելի ապագայում հնարավո՞ր է հանդիպում անցկացնել «նորմանդական ձևաչափով»։
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը. նախարարը նաև նշել է, որ այժմ Դոնբասում իրավիճակի կարգավորման բանակցությունների «նորմանդական ձևաչափը» փոխելու մասին խոսք չկա։