Քաղաքական 10:16 29/12/2021 Հայաստան

Հարութ Սասունյան. Պոլսո Հայոց պատրիարքը կեղծիքներ է տարածում քովիդի մասին՝ կրոնի քողի տակ

2021 թվականի հոկտեմբերին Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը Ստամբուլի Գում Գափու թաղամասի Սուրբ Հովհաննես եկեղեցում հանդես եկավ մի շատ տարօրինակ քարոզով՝  լի դավադրություններով և վախազդու հայտարարություններով։ Նրա հակագիտական և անպատասխանատու խոսքերը նպատակ ունեին իր ծխականներին տարհամոզել կորոնավիրուսի դեմ պատվաստումներից՝ այդպիսով վտանգելով նրանց կյանքը։

Պատրիարքն իր քարոզում մեջբերեց Աստվածաշնչում Հայտնության Գրքի 13-րդ գլխից 16-18-րդ համարները։ Ես աստվածաբան չեմ, սակայն կարծում եմ, որ նա չարաշահում է Աստվածաշնչի համարները՝ կեղծիք և ապատեղեկատվություն տարածելու համար: Հովհաննես Առաքյալի առեղծվածային գործը՝ Հայտնության Գիրքը, ունի բազմաթիվ մեկնաբանություններ, սակայն նրա գրությունները իր մահից հետո երկու հազար տարի անց ի հայտ եկած վիրուսի հետ կապելն անիմաստ է և վտանգավոր, մանավանդ Թուրքիայում, որը վեցերորդ տեղն է գրավում աշխարհում կորոնավիրուսից ամենաշատ մահացածների թվով։

Պատրիարքն իր քարոզը սկսեց՝ հղում անելով Հայտնության Գրքի հետևյալ հատվածին.  Գազանը «ստիպեց բոլոր մարդկանց՝ մեծ ու փոքր, հարուստ և աղքատ, ազատ և ստրուկ, որ իր կնիքը դնի նրանց աջ ձեռքի կամ ճակատի վրա, և նրանք չպիտի կարողանան առևտուր անել, եթե չունենան այդ կնիքը, որը գազանի անունն է կամ իր անվան թիվը․․․ Դա 666 թիվն է»։

Ահա հատվածներ պատրիարքի արտառոց քարոզից.

«Եվ ով որ այս կնիքը [գազանի] չունենա, չպիտի կարողանա առևտուր անել, չպիտի կարողանա շրջել և նույնիսկ հաց ուտելու կարելիությունը չպիտի ունենա․․․ Ուրեմն, մեր մարմնի վրա, մեր ձեռքին կամ մեր ճակատին դրվելիք տեխնոլոգիական չիպը, մենք հասկանում ենք, որ մեր կատարյալ վերահսկողության խորհրդանիշն է։ Այսինքն, ուր որ գնաս, պիտի իմանան, թե դու որտեղ ես։ Ինչքան տեղեկություն կա քո մասին, դրա [չիպի] մեջ է տեղադրվելու՝ քո հիվանդությունները, քո հարաբերությունները, քո վիճակը, և քո բանկային հաշիվները պիտի դրա մեջ լինեն։ Քո առողջությունը դրա մեջ պիտի լինի։ Եվ դու առանց դրա չպիտի կարողանաս որևէ գործ կատարել։  Եվ այս, իհարկե, մեզ պիտի ծանոթացվի որպես առաջադիմություն,  տեխնոլոգիական առավելություն, և մենք երբեմն ուզելով պիտի առնենք այդ չիպը»։

«Սրանք այլևս տեսություններ չեն։ Որոշ եվրոպական երկրներում սկսված է այս դրությունը։   Ի՞նչ պիտի անենք։ Ի՞նչ պիտի լինենք։ Երբ որ ժամանակը գա, և մեզ պարտադրեն, որ մենք այսպիսի չիպեր ունենանք, որի մեջ 666 թիվը գրված է, կամ այդ սատանայի որդու անունը գրված է, ի՞նչ պիտի անենք մենք։ Քրիստոնյաները միշտ այս նյութի շուրջ երազանքով են խոսել, որ ապագայում պիտի լինի, ապագա եկողները թող մտածեն։ Բայց հիմա եկավ։ Եկավ մեր դռները, մի քանի տարվա մեջ, ամենաուշը 2030 թվականին պիտի իրականանան այս զարգացումները»։
«Ի՞նչ պիտի անենք մենք՝ քրիստոնյաներս։ Այս հարցով եկեղեցու պետերը պիտի խոսեն, առաջնորդները, որ չեն խոսում։ Բայց եկեղեցու հավատացյալները հատակում խոսում են,  որովհետև այնքան բացահայտ է մարգարեությունը, Աստծո խոսքն այնքան հստակ է, որ խոսվում է։ Եվ ինչ կպատահի, եկեղեցու պետերը, առաջնորդները եպիսկոպոսական մարդարդակով չեն խոսում այդ հարցով, երբ որ հատակը՝ ժողովուրդը, խոսում է, այն ժամանակ, սա կխոսվի չափազանցությամբ և ավելորդապաշտությամբ։ Եկեղեցին վախճանաբանության մասին գիտություն ունի, վարդապետություն ունի,  սա վերջին օրերի գիտությունն է։ Հավատամքի մեջ մենք ասում ենք՝ Քրիստոսը պիտի վերադառնա։ Մեր հավատքի անբաժանելի մեկ մասն է սա։ Ուրեմն եկեղեցու վարդապետությունը հստակ կերպով այս նյութերով քրիստոնյա համայնքներին պետք է լուսաբանվի»։

«Պետք է քրիստոնյա առաջնորդները քով քովի գան, այս հարցի շուրջ խոսեն, քանի դեռ  կանուխ է։ Նախ, այս բաները լինելուց հետո շատ ուշ կլինի։ Պետք է հիմա քով քովի գանք ու խոսենք։ Եկեղեցական, եպիսկոպոսական ժողովներն այս նյութով պիտի կատարվեն հիմա, երբ ազատ ենք և կարողությունը ունենք։ Մի քանի տարի անց այդ կարողությունը պիտի չունենանք։ Ես, որպես պատրիարք, այս կոչն ուղղում եմ թե՛ իմ ժողովրդին, թե՛ եկեղեցու առաջնորդներին՝ այս հարցով հետաքրքրվեն և փողը հնչեցնեն, որովհետև Աստվածաշնչի մեջ մեզ համար, քրիստոնյա առաջնորդների համար, մի սարսափելի ազդարարություն կա։ Եզեկիել մարգարեի բերանով Աստվածն ասում է՝ Մարդ-որդի, քեզ պահակ կարգեցի այս ժողովրդի վրա, երբ որ կտեսնես սուրը, վտանգը, և ահազանգ չես հնչեցնի, և սուրը կգա, այն ժամանակ նրանց արյունը քեզանից կհարցնեմ։ Բայց եթե, երբ որ ահազանգը հնչեցնես և ասես, որ սուրը գալիս է, միջոցառումներ ձեռք առեք, և եթե իրենք չեն լսում, սուրը գալիս է, այն ժամանակ դու ազատ ես նրանց արյունից։ Ուրեմն, քրիստոնյա առաջնորդների համար ավելորդաբանություն, չափազանցությuն եղած մի նյութ, քրիստոնյա առաջնորդները քով քովի գալու ժամանակ, խոսելն ամոթ նկատված մի նյութ, ես այստեղից կխոսեմ։ Եվ կազդարարեմ մեզ լսողներին, իմ ձայնս հասանելիք ժողովրդին՝ օրը հասավ… Այլևս չենք կարող վախճանաբանությունը հետաձգել։ Ստիպված ենք եկեղեցու առողջ վարդապետությունը  կիրառել մեր օրերում, հավատք արծարծել, մեր միջոցները ձեռք բերել, որպեսզի տեսնենք, թե ինչ կարող ենք անել…»։

Ցույց տալու համար, որ պատվաստման մասին պատրիարքի խուճապային խոսքերը կրոնական հիմք չունեն, մեզ մնում է միայն անդրադառնալ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ պատվաստանյութի մասին տարածած հայտարարությանը։

«Ազատություն» ռադիոկայանի օրերս տարածած հաղորդագրության համաձայն՝ «Հայ առաքելական եկեղեցին մերժել է իր հավատացյալների կողմից կորոնավիրուսի դեմ պատվաստումից հրաժարվելու կրոնական պատճառները»։ Եկեղեցու Գերագույն Հոգևոր Խորհուրդն ընդգծել է, որ «պատվաստումը հոգևոր վտանգ չի ներկայացնում»։
Եկեղեցին հայտարարեց նաև, որ Գարեգին Բ կաթողիկոսը և բազմաթիվ այլ հոգևորականներ պատվաստվել են։

Հուսով եմ, որ հայերը կլսեն Կաթողիկոսի, այլ ոչ թե Պոլսո պատրիարքի խորհուրդը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի վերաբերյալ՝ փրկելու ինչպես իրենց, այնպես էլ  իրենց շրջապատող մարդկանց կյանքը։

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am
20:34
Ֆրանսիայում տեղի է ունեցել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ցույց
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու ցույցը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ Ցուցարարները երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բռնшճնշnւմներն ակտիվանում են այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ. Մալյան
«Բռնաճնշումներն ակտիվանում են միայն այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՔՊ-ական տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ներողություն խնդրել օգնական-եղբոր վարքագծի համար. Ասլանյան
 ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկո Պալյանը, ով  «ղարաբաղցի ես, թե հայ?» արտահայտությունն էր արել, իսկ քույրն...
Աղբյուր` Panorama.am
19:46
Ցանկալի է՝ անկախ տարաձայնություններից, ընդդիմադիր ուժերը փորձեն առաջնորդվել Ներսես Շնորհալու բանաձևով. Աշոտյան
«Միասնություն՝ գլխավորում, ազատություն` երկրորդականում, և սեր՝ ամեն ինչում»
Աղբյուր` Panorama.am
19:30
ՔՊ-ն սնվում է մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, ուղիղ ապացույցը՝ ՔՊ-ականի «Ղшրաբաղաgի՞ ես, թե հայ» այսօրվա խոսքը. Թաթոյան
«ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, քաոսից: Նրա...
Աղբյուր` Panorama.am
19:08
Ես հո ձեր Աղազարյան Հովիկը չեմ, որ հեռախոսս առգրավեք, քսերոքս անեք, բաժանեք ՔՊ-ականներին. Էդգար Ղազարյան
«Շնորհակալություն եմ հայտնում քննիչին ու դատախազին այս քրեական վարույթը նախաձեռնելու համար, որի արդյունքում իրենք հայտնվելու են մեղադրյալի...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էդգար Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի փետրվարի 23-ին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով խափանման միջոցի քննությունն ավարտվել է, վաղը առավոտյան ժամը 10։00-ին...
Աղբյուր` Panorama.am
18:30
Փաշինյանը տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է՝ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է հասցնում. Վազգեն Սաղաթելյան
«Նիկոլ Փաշինյանն արդեն տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է, որ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է...
Աղբյուր` Panorama.am
18:15
Անհերքելի, հիմնավոր փաստերով ապացուցում եմ Սաշա Կատվալյանի կռnւտիտները. Արթուր Չախոյան
Հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանն ավելի վաղ գրառում էր արել, ըստ որի՝ ««Տիգրան Ավինյանի «ԵԱՍՄ» ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:02
Սամսոնյան. Փաշինյանը վախենում է խոսքից, որովհետև մարդիկ սկսել են լսել, հասկանալ
«Սա մեծ շղթայի շարունակությունն է, ընդամենը մեկ բանի մասին է՝ այս մարդը վախենում է խոսքից»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:34
Փաշինյանի նպատակն է իշխանական տեսակետից տարբերվող տեսակետ հայտնող բոլոր անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանել. Աբրահամյան
«Քաղաքական հետապնդումների շղթան կփակվի, երբ որ այս իշխանությունն այլևս պետության ղեկին չի լինի»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am
17:23
Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է -15...-17 աստիճան
Մայրաքաղաք Երևանում փետրվարի 24-ի գիշերը սպասվում է  -15...-17 աստիճան։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...
Աղբյուր` Panorama.am
17:19
Դատարանը մերժել է էդգար Ղազարյանի գործը դռնբաց անել՝ նախաքննական գաղտնիքից ելնելով. Փաստաբան
«Մենք միջնորդել ենք, որ նիստը դռնբաց լինի, սակայն մեր միջնորդությունը մերժեց դատարանը՝ նշելով, որ այս փուլում չի կարող դռնբաց լինել...
Աղբյուր` Panorama.am
17:04
Կանադայի ԱԳ նախարարն առանցքային շեշտադրումներ է կատարել արցախահայության իրավունքների պաշտպանության և ՀՀ անվտանգային խնդիրների վերաբերյալ
ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները, հունվարի 1 - փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածումմ շարունակել են կենտրոնացած մնալ արցախահայության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}