«Հրապարակ». Երեք զրուցարան՝ Եռաստիճան համակարգ
«Հրապարակ» թերթը գրում է.
««ՔՊ խոհանոց»՝ սա ֆեյսբուքյան խմբի անունն է, որտեղ 189 իշխանականներ քննարկում են տարբեր հարցեր կամ, ավելի ճիշտ՝ վերևներից հրահանգավորվում, թե հրապարակային ինչպիսի վարք դրսևորեն այս կամ այն երևույթի, հատկապես ընդդիմադիրների հետ կապված:
«ՔՊ խոհանոց»-ի մասին շատերը գիտեն, այն ձևավորվել է 2018-ին, խմբում ընդգրկված են օրենսդիր և գործադիր մարմիններում աշխատող ՔՊ-ականները։ Այս զրուցարանում քննարկումներն են պատճառը, որ հաճախ ՔՊ-ականները միանման տեքստեր են տարածում այս կամ այն երևույթի հետ կապված՝ քոփի-փեստ անելով:
Սակայն պատերազմից հետո իրավիճակը փոխվեց իշխանության ներսում, և 189 հոգու նկատմամբ վստահությունն այլևս միատարր չէր, ուստի այս խմբին զուգահեռ ձևավորվել է ՔՊ վարչության անդամներից բաղկացած ևս 2 զրուցարան։ Մեկը՝ մի քիչ ավելի ընդարձակ՝ վարչության և ՔՊ վերնախավից բաղկացած, որտեղ փոխանակում են անհրաժեշտ տեղեկատվությունը, ապա մեսիջներ փոխանցում «խոհանոցին»:
Սակայն քանի որ Փաշինյանն ինչ-որ պահից սկսած սկսել է կասկածել բոլորին, մի հատ էլ շատ ավելի նեղ՝ ամենավստահելիների չաթ են բացել՝ WhatsApp-ում, որտեղ ընդգրկված է 10-11 հոգի՝ Նիկոլ Փաշինյանից բացի, Սուրեն Պապիկյանը, Ալեն Սիմոնյանը, Արայիկ Հարությունյանը, Տիգրան Ավինյանը, Ռոմանոս Պետրոսյանը, Հակոբ Սիմիդյանը, Ռուբեն Ռուբինյանը, ևս մի քանիսը:
Այսինքն՝ իշխանությունն ինֆորմացիա տարածելու եռաստիճան համակարգ է ստեղծել՝ ամենավստահելիներ, մի քիչ պակաս վստահելիներ և ուսապարկեր։ Այս չաթերում, ասում են, վերջին մեկ տարվա ընթացքում շատ սուր քննարկումներ են եղել, որոնք ոմանց կյանքում ճակատագրական դեր են խաղացել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան