Քաղաքապետարանն առնվազն երկու ոլորտներում ձախողել է իր աշխատանքները․ Շուշան Դոյդոյան
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ նախագահ Շուշան Դոյդոյանը գրում է․
«Նոր քաղաքապետը հայտարարել է, որ կլինեն կադրային փոփոխություններ։ Իմ կարծիքով, կադրային փոփոխությունների նպատակը պետք է լինի նախևառաջ ձախողված ոլորտներում համալիր բարեփոխումների իրականացումը և կոռուպցիայի դեմ պայքարը։
Քաղաքապետարանն առնվազն երկու ոլորտներում ձախողել է իր աշխատանքները՝ քաղաքաշինության և հաղորդակցության/տեղեկատվության ազատության։
Առաջարկում ենք անպայման փոփոխություններ կատարել այդ առանցքային ոլորտների ղեկավար անձնակազմում՝ Քաղաքաշինության և հողի վերահսկողության, ինչպես նաև Լրատվության վարչություններում»։