Շվարցենեգերը 10 տարվա դատերից հետո պաշտոնապես բաժանվել է կնոջից
Ամերիկացի դերասան և քաղաքական գործիչ Առնոլդ Շվարցենեգերը տասը տարվա դատական գործընթացներից հետո պաշտոնապես բաժանվել է կնոջից՝ Մարիա Շրայվերից, հայտնում է TMZ-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Զույգը հայտարարեց իր բաժանման մասին 2011 թվականին այն բանից հետո, երբ մամուլում լուրեր տարածվեցին, թե Շվարցենեգերը որդի է ունեցել տան աշխատողից: Ինչպես գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ»-ն, միայն ավելի քան տասը տարի անց զույգը կարողացավ հասնել պաշտոնական ամուսնալուծության:
Աղբյուրների համաձայն՝ դատավարությունը մոտավորապես եղել է 400 միլիոն դոլարի վերաբերյալ, և արդյունքում ունեցվածքը գրեթե կիսվել է հավասար։