ՌԴ ԱԳՆ. Մոսկվան աջակցում է Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը
Ռուսաստանն ակտիվորեն առաջ է մղել Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳ նախարարության հրապարակած զեկույցում։
«Ռուսաստանն առաջ է մղել նաև այնպիսի խնդիրների լուծում, ինչպիսիք են հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծումն ու դրան հաջորդող դեմարկացիան, նաև Հարավային Կովկասում տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակումը»,-նշում են ՌԴ ԱԳ նախարարությունում։
Արտաքին քաղաքական գերատեսչությունից հիշեցնում են, որ Մոսկվայում դեկտեմբերի 10-ին տեղի է ունեցել «3+3» ձևաչափով խորհրդատվական հանդիպում, որին Վրաստանը չի մասնակցել։
«Առայժմ առանց Վրաստանի»,-այսպես են ձևակերպել Վրաստանի բացակայության մասին հատվածը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան