Ռուսաստանում մահապատիժը ապագայում հնարավոր է վերականգնվի
Ռուսաստանում ապագայում կարող են մահապատիժը վերականգնվել։ Ըստ «Լենտա.ռու»-ի, այդ մասին նշված է Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Վալերի Զորկինի «Սահմանադրական արդարադատություն. ընթացակարգ և իմաստ» գրքում։
Նա պարզաբանել է, որ Սահմանադրական դատարանի որոշումը, որն անհնարին է դարձնում Ռուսաստանում այդ պատժի կիրառումը իր զարգացման այս պատմական փուլում, չի բացառում ապագայում մահապատիժը վերադարձնելու հնարավորությունը։
«Քանի դեռ կա դիտավորյալ սպանություն, մահապատժի կիրառման հարցը չի կարող ամբողջությամբ փակվել»,-ասել է Զորկինը։