Սուրբ Ծննդյան պահք
Սուրբ Ծննդյան պահքի Բարեկենդանն անփոփոխ նշվում է դեկտեմբերի 29-ին, այսինքն՝ Սուրբ Ծնունդից 7 օր առաջ: Սուրբ Ծննդյան պահքն իր մեջ ընդգրկում է նաև ամանորյա տոները մինչև հունվարի 5ը՝ Սուրբ Ծննդյան Ճրագալույցը:
Ս. Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է:
Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկո մարդիկ պահք են պահում: Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ:
Qahana.am-ից տեղեկանում ենք, որ պահեցողները պահքի շրջանից դուրս են գալիս հունվարի 5-ի երեկոյան, երբ եկեղեցում մատուցվում է Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Պատարագ և տրվում է Սուրբ Ծննդյան ավետիսը: Մարդիկ միմյանց ողջունում են «Քրիստոս ծնվեց և հայտնվեց, օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին