Մեկ օրում Վրաստանում կորոնավիրուսից 61 մարդ է մահացել
Դեկտեմբերի 29-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2 514 նոր դեպք, հայտնում է Jnews-ը։
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 2 711 մարդ, մահացել է 61 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 930 544, այստեղից ապաքինվել է 890 733 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 13 707:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 46 059 փորձարկում, այդ թվում 26 700-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 19 359-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 5.46% է, վերջին 14 օրվանը՝ 5.65%, վերջին 7 օրվանը՝ 5.09%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 495 435 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 11 720 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 42 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 4 794 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 858 անձ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: