Երևանում 53-ամյա կինն առաջին անգամ մայրացել է
Երևանում 53-ամյա կինն առաջին անգամ մայրացել է՝ լույս աշխարհ բերելով աղջիկ։ Նրան անվանել են Անահիտ։
«Շենգավիթ» ԲԿ-ում տարին ամփոփում են աննախադեպ, երջանիկ իրադարձությամբ ու մանրամասնում, որ կինը (հաշվի առնելով պացիենտի խնդրանքը անձնական տվյալները և կլինիկական դեպքի նկարագրությունը չի հրապարակվում) դիմել էր ԲԿ, Վերարտադրողական առողջության կենտրոնի գինեկոլոգ֊ռեպրոդուկտոլոգ Աննա Խաչատրյանին։
Մի շարք դժվարություններ հաղթահարելուց հետո, արտամրամնային բեղմնավորման փորձից հետո գրանցվել էր երկար սպասված հղիությունը։
Հղիության ողջ ընթացքում կինը գտնվել է «Շենգավիթ» ԲԿ մանկաբարձական ծառայության ղեկավար, մանկաբարձ-գինեկոլոգ Աշոտ Սիրունյանի անմիջական հսկողության տակ։
Հաշվի առնելով կնոջ տարիքը և ԱԲՄ հանգամանքը իրականացվել է կեսարյան հատում։ Ծնվել է առողջ աղջիկ։
«Աննկարագրելի էր մայրիկի և նորածնի հանդիպումը ծնարանում։ Երջանիկ մայրիկն ու նորածին Անահիտն արդեն տանն են»,-հայտնում են ԲԿ-ից։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին