ԱՀԿ ղեկավարը նախազգուշացնում է «Օմիկրոն»-ի և «Դելտա»-ի պատճառով COVID-19 «ցունամիի» վտանգի մասին
Կորոնավիրուսի օմիկրոն և դելտա շտամները կարող են աշխարհում հիվանդացության նոր ալիք առաջացնել։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադhանոմ Գեբրեյեսուսը։
Պաշտոնյան խոսել է դելտա և օմիկրոն շտամների պատճառով կորոնավիրուսով վարակման դեպքերի, հոսպիտալացվածների և մահացողների թվի աճի մասին։ ԱՀԿ ղեկավարը հատուկ ուշադրություն է հրավիրել օմիկրոնի ուժեղ վարակիչ լինելու վրա։
«Դա կարող է հանգեցնել դեպքերի ցունամիի, ինչը կարող է զգալիորեն մեծացնել ճնշումը առողջապահական համակարգերի վրա ամբողջ աշխարհում», - մեջբերել է կազմակերպության կայքը Գեբրեյեսուսի խոսքերը:
Նա կոչ է արել վերացնել առողջապահության ոլորտում անհավասարությունները համաճարակը հաղթահարելու համար՝ նշելով, որ հակառակ դեպքում հնարավորություն կստեղծվի վիրուսի նոր տարբերակների առաջացման համար, որոնք կարող են շրջանցել հակահամաճարակային միջոցառումները։
ԱՀԿ ղեկավարը նաև դեմ է արտահայտվել հարուստ երկրներում խթանող պատվաստումներին: Նրա խոսքով, դա սպառնում է աղքատ երկրներում դեղամիջոցի պակասին։
Հարակից հրապարակումներ`
- ԱՀԿ-ն բացատրել է Sputnik V պատվաստանյութի ճանաչման ձգձգումը
- ԱՀԿ-ն չի բացառել, որ օմիկրոնը կօգնի հաղթահարել համաճարակը
- ԱՀԿ-ը հաստատաել է հնդկական CovavaxTM պատվաստանյութը
- ԱՀԿ-ն արտակարգ նիստ է հրավիրում կորոնավիրուսի նոր շտամի պատճառով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին