Հայաստանում ԱՄՆ դեսպան. Կասկած չկա, որ մարտահրավները դեռ կշարունակվեն
Հայ ժողովրդին ուղղված իր տոնական ուղերձում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հետադարձ հայացք է նետում Հայաստանում պաշտոնավարելու իր ժամանակաշրջանին և վերահաստատում ԱՄՆ հանձնառությունը՝ շարունակելու գործակցությունը Հայաստանի հետ՝ հանուն ավելի լավ ապագայի։
Դեսպանը գովեստով է խոսում Հայաստանի հարուստ մշակութային ավանդույթների, բազմամյա պատմության, գեղեցիկ բնաշխարհի և հայտնի հյուրընկալության մասին միևնույն ժամանակ ընդգծելով, որ այս երկրի ամենամեծ արժեքը հայ մարդն է՝ իր ձիրքով, անսպառ էներգիայով, տոկունությամբ և ստեղծարարարությամբ։
«Կասկած չկա, որ մարտահրավերները դեռ կշարունակվեն, բայց Հայաստանի յուրահատկությունն այն է, որ այս երկրի մարդկանց բնորոշ է դիմացկունությունը, տոկունությունը և ուժը։ ԱՄՆ-ն կշարունակի աշխատել Հայաստանի հետ՝ հանուն ավելի լավ ապագայի»,-ասված է դեսպանի ուղերձում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան