Կնստենք, կաշխատենք իրար հետ․Վարդենիսի նորընտիր համայնքապետը՝ ՔՊ-ականների հետ համագործակցության մասին
Հուվարի 4-ին լինելու է Վարդենիսի նորընտիր համայնքապետի՝ Ահարոն խաչատրյանի երդմնակալության արարողությունը։ Ընդդիմադիր թեկնածուն, որը երկար պայքարից հետո ի վերջո հաղաթանակ տոնեց, հայտարարեց, որ պատկերացնում է, թե ինչպես է համագործակցելու ՔՊ-ականների հետ։
«Իհարկե․ պատկերացնում եմ, կնստենք, կաշխատենք իրար հետ»,- ասաց նորընտիր համայնքապետը։
«Ահարոն Խաչատրյան» դաշինքի անդամ Կարեն Մկրտչյանն էլ անդրադառնալով ՔՊ-ական թեկնածու, նախկին համայնքապետ Արմեն Մելքոնյանի իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին, ասաց․
«Սադրանք էին ուզում հրահրել։ Ես այդ սադրանքին չգնացի։ Հայտարարություններ են անում, թե կտեսնենք Մկրտչյանն ինչ է վաճառել,ինչ չի վաճառել, բայց ամբողջ Վարդենիսը կտեսի, թե ով է քաղաքապետարանը թալենել, ով ՝ ոչ։ Ես ամբողջ Վարդենիսի առաջ հայտարարում եմ՝ ես երբեք գրիչ վաճառած չկամ համայնքապետարանին։ Ցավը նրանում է, որ մարդիկ չեն տիրապետում իրենց գնումներին»։
Հարակից հրապարակումներ`
- Վարդենիսի ՔՊ թեկնածուի հայրը շնորհավորեց Ահարոն Խաչատրյանին
- Վարդենիս համայնքի ղեկավար ընտրվեց ընդդիմության ներկայացուցիչը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան