Կարողացել ենք համավարակը առնվազն կառավարել այնպես, որ շատ վատ վիճակում չհայտնվենք. Փաշինյան
«Ամբողջական պատվաստում ստանալուց 6 ամիսը լրանալուց հետո մեր քաղաքացիներին հորդորում ենք ստանալու նաև խթանիչ դեղաչափերը: Հայաստանում առաջին դեղաչափը ստացել է 943 377 քաղաքացի, իսկ երկրորդ դեղաչափը՝ 711 864 քաղաքացի»,- կառավարության նիստում, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հորդորին, համաճարակային վիճակը ներկայացրեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նախարարը հայտնեց, որ արդեն 800 քաղաքացի ստացել է խթանից երրորդ դեղաչափը:
Նրա խոսքով՝ 2021-ին արձանագրվել է կորոնավիրուսի 184 հազար դրական դեպք, մոտ 40 հազար քաղաքացի հիվանդանոցում է ստացել բուժօգնություն:
«Պետք է արձանագրենք, որ եթե պատվաստումների գործընթացը չշարունակենք, համավարակը վերադառնալու է և վերադառնալու է շատ ավելի ծանր մասշտաբներով: Այսօր մենք ունենք ավելի քան 700 հազար երկրորդ պատվաստում ստացած քաղաքացի»,- արձագանքեց Նիկոլ Փաշինյանը և հավելեց. «Կյանքը ցույց տվեց, որ այս ոլորտում մեզ ուղղված քննադատությունները հիմք չունեին, քանի որ կարողացել ենք համավարակն առնվազն կառավարել այնպես, որ շատ վատ վիճակում չհայտնվենք»:
Նա լավ նորություն համարեց, որ Ամանորի նախաշեմին հանրապետությունում չկա ճգնաժամային վիճակ:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը հպարտանում է հպարտ քաղաքացու հաշվին՝ թանկացումների արդյունքում գերակատարած տարեկան բյուջեով
- Ամանորին ընդառաջ կառավարությունը կընդունի Կոնդի կառավարական ամառանոցում բնակվողների սննդի և կեցության մասին որոշումը