2021-ին 572 կմ ճանապարհ է կառուցվել. Գնել Սանոսյան
«Մենք 20 կմ երկարությամբ, ամբողջովին նոր, լեռնային բարդ պայմաններում ճանապարհ ենք կառուցում»,- կառավարության նիստում նշեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ ներկայացնելով Տաթև-Լծեն ճանապարհահատվածում իրականցված աշխատանքները։
Նրա խոսքով՝ նորանկախ Հայաստանի պատմության մեջ սա ամենամեծ ճանապարհաշինական ծրագիրն է:
Ըստ Սանոսյանի՝ 7-8 ճանապարհահատված կա, որտեղ աշխատանքները ոչ մի օր չեն դադարի:
«2021-ին 572 կմ ճանապարհ է կառուցվել, ինչը բավական լավ ցուցանիշ է. եթե դրան գումարենք սուբվենցիոն ծրագրերով իրականացված աշխատանքները, այնտեղ նույնպես ունենք ասֆալտապատման ու սալիկապատման աշխատանքներ, բոլորը միասին կստանանք 750 կմ»,- հայտնեց Սանոսյանը:
Նա հավաստիացրեց, որ այս տարի հիմնանորոգման աշխատանքները կատարվել են 95%-ով, միջին նորոգման աշխատանքները՝ 100%-ով, վարկային պայմանագրերով աշխատանքները՝ մոտ 94%-ով :
Հարակից հրապարակումներ`
- Կարողացել ենք համավարակը առնվազն կառավարել այնպես, որ շատ վատ վիճակում չհայտնվենք. Փաշինյան
- Փաշինյանի հերթական ուղղորդումը ԱԱԾ-ին ու իրավապահներին.
- Կառավարությունը հպարտանում է հպարտ քաղաքացու հաշվին՝ թանկացումների արդյունքում գերակատարած տարեկան բյուջեով
- Ամանորին ընդառաջ կառավարությունը կընդունի Կոնդի կառավարական ամառանոցում բնակվողների սննդի և կեցության մասին որոշումը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում