Ընթանում են Դվինի հուշարձանների ամրակայման ու հարակից տարածքների բարեկարգման աշխատանքներ
Ակտիվ ընթացքի մեջ են Դվին պատմական մայրաքաղաքի ամրակայման ու հարակից տարածքների բարեկարգման աշխատանքները։ ՀՀ Զբոսաշրջության կոմիտեից հայտնում են, որ արդեն իրականացվել է 3 կառույցի մասնակի վերականգնում․
.VII դարի կաթողիկոսական պալատ
.V դարի կաթողիկոսական պալատ
.V-VII դդ Սբ․Գրիգոր Կաթողիկե եկեղեցի
Հաջորդ փուլում տարածքում նախատեսվում են ճանապարհ, քայլուղիներ, դիտակետ, հանգստի գոտի, սպասարկման սրահ, տոմսարկղ, ցանկապատ, ավտոկայանատեղի, լուսավորում, ցուցանակներ, նստարաններ։
Ծրագրի նպատակն է Դվին հնավայրը և արգելոցը համալրել տեղանքի ամբողջականությունն ապահովող տարրերով՝ բարեկարգելով հուշարձանի տարածքը, պահպանական գոտին և կից տարածքը, մասնակի վերականգնել ու բարեկարգել հուշարձանախումբը՝ միաժամանակ հիմնելով զբոսաշրջային համապատասխան ենթակառուցվածքներ: