Իսրայելի նախագահը քրիստոնյաներին անվտանգության երաշխիքներ է տվել
Իսրայելը կհակադարձի կրոնական համայնքների դեմ ուղղված ցանկացած հարձակումներին և սպառնալիքներին, կպայքարի խտրականության կամ ծայրահեղականության ցանկացած ձևի դեմ։ Ռիա նովոստի հաղորդմամբ, ասել է Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը՝ ելույթ ունենալով Սուրբ Երկրի քրիստոնեական եկեղեցիների առաջնորդների Ամանորի ավանդական ընդունելության ժամանակ։
«Ես գիտեմ, որ ներքին գործերի նախարարը կմիանա ինձ՝ հավաստիացնելու ձեզ, որ մենք մեր ողջ ուժով կպայքարենք ռասիզմի, խտրականության կամ ծայրահեղականության ցանկացած ձևի դեմ և կհակադարձի կրոնական համայնքների, առաջնորդների կամ աղոթատեղիների դեմ ցանկացած հարձակումներին կամ սպառնալիքներին»,- ասել է նա։
Երկրի նախագահի և առաջին տիկնոջ կողմից կազմակերպված ընդունելության հյուրերն են եղել Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի լուսարարապետ Սևան արքեպիսկոպոս Ղարիբյանը, Երուսաղեմի Հունաց պատրիարք, Երուսաղեմի լատին պատրիարքը և Սուրբ Երկրում ներկայացված այլ քրիստոնեական եկեղեցիների հիերարխներն ու ղեկավարները։
Հարակից հրապարակումներ`
- Երուսաղեմի Հայկական թաղամաս են այցելել մոտ 200 հրեաներ և ներողություն խնդրել կատարված դեպքի համար
- Երուսաղեմի հայ համայնքում չկան վիրավորներ, զոհեր կամ տեղահանվածներ. Հայոց պատրիարքարանի դիվանապետ