Մշակույթ 10:14 30/12/2021 Հայաստան

Որևէ այլ ժողովուրդ այսքան հեշտ չի ուրացել ու հրաժարվել իր մասիսներից. Կարո Վարդանյան

Տասը տարի Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը ղեկավարած Կարո Վարդանյանը մոտ երկու ամիս գործազուրկ է։ Նա այս իշխանության կողմից «մերժվածների» թվում է եղել։ Կարծում է՝ առժամանակ արվեստի  ոլորտում տեղ չի ունենա։ Առաջիկա տարվա ընթացքում էլ ոչ մի լավ բան չի սպասում։

Panorama.am-ը զրուցել է գրող, գրականագետ Կարո Վարդանյանի հետ՝ թանգարանի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթներում հաղթելու, մշակութային քաղաքականության և մտավորականության մասին։

-Հայ գրականությունը, առհասարակ հայ մշակույթն արտացոլո՞ւմ է Հայաստանում վերջին տարիներին կատարվող իրադարձությունները, ողբերգությունը։

-Անշուշտ, գրականությունը, չասեմ լիարժեք, բայց հիմնականում արտացոլում է մեր օրերի տագնապները, ողբերգությունը։ Տասնյակ գրողներ ունենք, ովքեր ապրում են այս տագնապներով, ստեղծում են արժեքավոր գրականություն։ Այս ավանդույթը երևի հարյուրամյակների պատմություն ունի, անբաժան է մեզանից։ Իմ դիտարկումներով, հայ գրողը երբեք էլ իր նախասիրությունների մեջ ազատ չի եղել։ Ինչպիսի նախասիրություններ էլ ունենա, հայրենիքի ճակատագիրը մշտապես նրա տեսադաշտում է։ Մեր ժողովրդի ընթացքն  այս կամ այն չափով արտացոլված է մեր բոլոր գրողների ստեղծագործություններում, այսօր էլ դա նկատելի է՝ այդ վհատությունը, անկումային տրամադրությունները։ Միայն թե ափսոս, եթե նախկինում վերջում միշտ կար մեզ բնորոշ լավատեսությունը, այսօր այդ լավատեսությունն այդքան էլ նկատելի չէ։ Ավելի իրատես ենք դարձել։ Անկեղծ, լավ բան էլ չկա տեսնելու։

-Մշակույթի ոլորտում տիրող իրավիճակն ինչպե՞ս կգնահատեք։ Ունե՞նք մշակութային քաղաքականություն։

-Գիտեք, քաղաքականություն չունենալն էլ քաղաքականություն է։ Այս նոր ռեժիմին բնորոշ երևույթ է. եթե ասպարեզ ես գալիս առանց ծրագրի, միակ ծրագիրն է մերժենք այս ինչին, այն ինչին։ Դա էլ ծրագիր է իր տեսակի մեջ՝ եկել ենք, որ ամեն ինչ մերժենք։ Այդպես էլ այդ հանրային հարցը չձևավորվեց՝ լավ, մերժեցինք, արդեն մերժելիներից մի հիշատակ էլ չի մնացել, բա հետո՞։ Այսինքն, ըստ այդ տրամաբանության, ձեր առաքելությունն ավարտվեց։ Մերժեցիք, ամեն ինչ մերժվեց, կորավ, ոչնչացավ, այսինքն ձեր գոյությունն արդեն արդարացված չէ, ձեր «ծրագիրը» իրականացրեցիք, էլ ինչո՞ւ եք մնացել, էլ ի՞նչ պետք է անեք։

Նույն բանն էլ մշակույթի դաշտում է։ Ինչ-որ ճարպիկ մարդիկ բարձրագոչ ձևակերպումների տակ քողարկվելով՝ փող են շինում, դրամ են վաստակում։ Ամենից վտանգավորը դա է։ Եթե այս հոսանքի առաջին շրջանում ամեն ոլորտում բանից անտեղյակ մարդիկ էին, նաև մշակույթի ոլորտում, հետագայում նախորդ ռեժիմից առավել ճկունները, կենսունակները շատ արագ կարողացան թափանցել մշակույթի ոլորտ՝ ուրանալով նախկին տերերին, ու հիմա ավելի մեծ ավյունով անում են իրենց սև գործն՝ ունենալով սև փորձ։

Այս տարիների մշակութային քաղաքականությունը, հիմնականում եթե ինչ որ բանով պետք է հիշվի, այն չափորոշիչներն են, որոնք գոնե ոմանք չեն մոռացել։ Չափորոշիչներ, որոնք առնչում էին մեր գրականությանը, պատմությանը, լեզվին։ Ինչո՞ւ թիրախ ընտրվեց հատկապես հայագիտությունը։ Այսինքն, ամեն ուսանելի, օգտակար, հայեցի, ազգային բան աստիճանաբար դուրս մղել այդ ծրագրերից։

-Փաստորեն, դա էլ են մերժում։

-Այո,  մերժումը համատարած է։ Եթե մենք խոսում ենք քաղաքականությունից, սա էլ համարենք քաղաքականություն, սա է սրանց քաղաքականությունը։

-Ինչո՞ւ այս ամեն ինչը պատահեց մեր ազգի հետ։

-Կարծում եմ՝ մեր սթափությունը վաղուց կորցրել էինք, բթացրել էինք։ Տեսեք՝ պարադոքս է։ Որքանով ուսումնասիրել եմ այլ ժողովուրդների գրականությունները, հավատացնում եմ, որևէ այլ ժողովուրդ այսքան շատ ու այսքան հետևողականորեն չի երգել իր մասիսները, որևէ այլ ժողովուրդ այսքան հեշտ չի ուրացել ու հրաժարվել իր մասիսներից։ Մասիս՝ նկատի ունեմ հայրենիքը որպես խորհրդանիշ։ Սրա բացատրությունը չկա։  Ավանդաբար ինչի մասին էլ ստեղծագործես, անպայման հայրենիքին անդրադարձ կա, այսքան սևեռված մեր սարերի ու ձորերի, պատմական ու ներկա հայրենիքի վրա և այսպես հեշտ տանուլ տաս այդ ամենը... Երևի թե շատ էինք միամտացել, թմբիրի մեջ էինք և, ցավոք, մինչև օրս էլ լիարժեք չենք արթնացել, չենք սթափվել։

-Ի՞նչը մեզ այս թմբիրից կարթնացնի։

-Ճանաչելով մեր ժողովրդին, երևի ասած մի քիչ դառնությամբ կհնչի, բայց սա է իրականությունը. ոչ մի ծանր կորուստ՝ հոգևոր, ֆիզիկական, հայրենական, մեզ չի հանելու ոտքի, միակ բանը սոցիալականն է։ Հայ մարդուց կարող ես հայրենիքը, լեզուն, հոգևորը խլել, մի կերպ կտանի, կհամակերպվի, բայց հենց կպար գրպանին, միանգամից առյուծ կդառնա։ Սոցիալական խնդիրները, որոնք ավելի ու ավելի վատթարանում են, միայն դա է ի վերջո ոտքի հանելու ժողովրդին։ Գնալով չքավորությունը համատարած է դառնում։

-Պարոն Վարդանյան, այս ողջ ընթացքում մտավարությունը միահամո՞ւռ էր։

-Կա միայն մի խումբ, ով հանդգնեց և այսօր էլ բարձրացնում է իր ձայնը, բայց այնքան քիչ են։ Կա ավելի մեծ շերտ, համամիտ է այս մտահոգություններին, պարզապես նախընտրում է, ինչպես ասում են, շառ ու փորձանքից հեռու։ Սա է ամենակործանարար միտումը։ Ամեն օր շփվում ենք միմյանց հետ, մտավորականությունը գիտակցում է՝  ինչ է կատարվում։ Նկատի չունեմ այն մի մեծ հատվածին, որ շատ արագ խիղճ ու հոգին ծախեց, լծվեց նորօրյա աղետը ոչ միայն ողջունելուն, այլև հիմնավորելուն՝ շատ լավ հասկանալով, որ առաջին հերթին ինքն իրեն է խաբում, ոչ թե հանրությանը։ Այսօր  նրանք մի տեսակ սսկվել են, քանի որ արդեն ձանձրացել ենք, ինչքա՞ն կարող ես դավադրության հիմնավորումներ լսել։ Հիմա սսկվել են, երանի թե երբեք էլ ձայն չհանեին, միշտ սսկված մնային։ Բայց մտավորականությունը, ընդհանուր  դաշտը բոլորն էլ գիտակցում են՝ ինչ աղետի մեջ ենք, այլ բան է, որ հազարից մեկն է դա բարձրաձայնում։

-Ի՞նչ ակնկալիքներ ունեք հաջորդ տարվանից։

-Բացարաձակ ոչ մի ակնկալիք,  որովհետև թափառած այս շարժումն իր հունով գնում է՝ ինչ-որ բանագնացներ են նշմարվում, որ գնան, մեր թշնամու հետ նստեն սեղանի շուրջ, ինչ-որ համաձայնություններ ձեռք բերեն։ Ոչ մի լավ բան այլևս չեմ կարողանում տեսնել։

-Որևէ տեղ հիմա աշխատո՞ւմ եք, պարոն Վարդանյան։

-Ճիշտն ասած, առայժմ չէ։ Բնականաբար, մտածում եմ այդ ուղղությամբ, բայց ոչ մեր դաշտում, որովհետև այն գլխից մերժվածներից մեկն էլ ես էի, իսկ դաշտն այս առումով խիստ հսկողության տակ է։ Երևի թե առժամանակ ես մեր ոլորտում տեղ չունեմ։ Մի այլ բան կմտածեմ։

-Թանգարանի տնօրենի պաշտոնում ձեր ժամկետը լրացե՞լ էր, որ մրցույթ հայտարարվեց, թե, ինչպես ասում եք, մերժված էիք, դրա համար այլևս չշարունակեցիք պաշտոնավարել։

-Սովորաբար մրցույթ է հայտարարվում, հաղթողներից մեկի հետ 5 տարով պայմանագիր է կնքվում։ Իմ պարագայում մրցույթներ էին։ Այս ռեժիմի ժամանակ կարողացա 2-2,5 տարի աշխատել զուտ այն պատճառով, որ մրցակիցներս կտրվում էին, մենակ էի մնում և հարկադրված պայմանագիր էին կնքում 1 տարով, 2 տարով։ Իհարկե, այդ ժամկետը կարելի էր  երկարացնել, ինչպես արվեց բոլորի հետ։ Իմ պարագայում նորից մրցույթ հայտարարվեց, բայց այնպես, որ ինձ հետ էլի հաղթող լինի, որպեսզի ինձ հեշտ ճանապարհեն։

Վերջին մրցույթում էլ հաղթեցի, բայց ինձ հետ էլի հաղթող եղավ։ Այս դեպքում որոշողը կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարն էր և պայմանագիր կնքեց մյուս հաղթողի հետ։  Նախարարը... սա էլ մեր ժամանակի բազմաթիվ թյուրիմացություններից մեկն է։ Այդ նախարարի մասին ընդամենը գիտեմ թանգարան  ստացվող գրություններից, հրամաններից, որ այսպիսի ազգանունով մեկը կա, բայց մեր թանգարանի տեղն էլ չգիտի, երբեք չի եղել, որևէ խորհրդակցության չի հրավիրել մեզ որպեսզի հասկանայինք՝ ինչպիսի անձնավորություն է, ով է։

10 տարի թանգարանի տնօրենն էի։ Հանուն արդարության և խղճի պետք է ասեմ՝ երբեք  այնպես չի եղել, որ սրանցից առաջ եղած ղեկավարության հետ իմ հարաբերությունները միշտ սահուն ու հարթ են եղել, միշտ ավելի թունդ խնդիրներ են եղել։ Իմ հիմնական խնդիրը եղել է սահուն, համերաշխ հարաբերություններ ունենալ իմ կոլեկտիվի հետ։ Դա ինձ հիմնականում հաջողվել է, իմ ամենամեծ ձեռքբերումն եմ համարում։ Երբեք լարված, վախի մթնոլորոտ չի եղել մեր կոլեկտիվում, ազատ ստեղծագործական հարաբերություններ են եղել։ Դա էլ մեր ձեռքբերումների, գրանցած հաջողությունների նախապայմանն է եղել։

-Շնորհակալություն զրույցի համար։

Զրուցեց՝ Տաթև Մանուկյանը 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:11
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
 Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:41
Արարատի, Արտաշատի,Ապարանի, Սևանի և այլ ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մարուքյան. ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է
«ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է»,-նման համոզմունք է հայտն ել «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am
17:20
Արդյոք Հայկ Ղալումյանի և Հայկ Սարգսյանի միջև քաշքշոց է եղել. Սիմիդյանը՝ միջադեպի մասին
«Միջադեպ ուղղակի չի եղել, քննարկման ժամանակ տասնյակ մարդիկ են եղել։ Կարող է հանդիպումից հետո երկու գործընկեր ուղղակի խոսել են։ Որևէ...
Աղբյուր` Panorama.am
17:11
ՄԻՊ-ն ու նոր բանտապետն այցելել են «Արմավիր» ՔԿՀ, որտեղ մի քանի դատապարտյալ դեռ հացադուլ է իրականացնում
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 10-ին այց է իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր»...
Աղբյուր` Panorama.am
17:06
Տավուշի մարզպետն ու իր ենթակաները ինչի՞ համար են ճոխ պարգևատրվում, եթե լավ չեն աշխատում. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Տավուշի մարզպետ,Նիկոլ Փաշինյանի դասընկեր ,քավոր Հայկ Ղալումյանը, մարզպետարանի պաշտոնյաները...
Աղբյուր` Panorama.am
17:02
Անհուսալի վարկ ունեցողներին պետության աջակցությունն ունի դրական և բացասական կողմեր. Սուրեն Պարսյան
Կառավարությունը դեկտեմբերի վերջին նիստում որոշում ընդունեց, որով անհուսալի վարկ ունեցողներին կտրամադրի ֆինանսական աջակցություն՝ նրա ֆորմալ...
Աղբյուր` Panorama.am
16:59
«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» ծրագրով 3 հայտ կստանա աջակցություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}