Հայաստանը 2021 թվականին դարձել է ռուսաստանցիների ամենապահանջված արտասահմանյան ուղղությունը
Մոսկվան, Սանկտ Պետերբուրգը, Սոչին և Կրասնոդարը 2021 թվականին ռուսաստանցիների շրջանում դարձել են թռիչքների և երկաթուղային ճանապարհորդությունների ամենատարածված ուղղությունները։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասվում է հինգշաբթի OneTwoTrip ճանապարհորդությունների պլանավորման ծառայության ուսումնասիրության մեջ։
Ինքնաթիռի տոմսերի ամրագրումների մեծ մասը (94%), ինչպես նախորդ տարի, այնպես էլ 2021թ. կատարվել է միայն Ռուսաստանում ճանապարհորդելու համար։ Համեմատության կարգով նշվում է, որ 2019 թվականին ռուսաստանցիների 83%-ն է ճանապարհորդել երկրով, իսկ 17%-ը մեկնել է արտերկիր։
Հայաստանը 2021 թվականին դարձել է ռուսաստանցիների ամենապահանջված արտասահմանյան ուղղությունը, այստեղ ամրագրումների տեսակարար կշիռը կազմել է 26,8%, ինչը 80%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ։ Վերլուծաբանների կազմած վարկանիշում հաջորդում են Թուրքիան (ամրագրումների մասնաբաժինը 11%), Ղրղզստանը (11,8%), Ուզբեկստանը (6,9%), Ադրբեջանը (5,6%), Մոլդովան (3,9%), Տաջիկստանը (3, 2%), Բելառուսը։ (2,4%), ԱՄԷ (1,9%) և Հունաստանը (1,6%)։
Մեկ անձի համար ավիատոմսի միջին արժեքը Ռուսաստանի տարածքում 2021 թվականին կազմել է 5100 ռուբլի՝ 2020 թվականի 5200 ռուբլու դիմաց։ Արտասահմանի տոմսը էժանացել է 1000 ռուբլով՝ հասնելով 10600 ռուբլու՝ 2020 թվականի 11600-ի դիմաց։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան