Վահե Հակոբյան. Հայաստանում վտանգված է օտարերկրյա կապիտալով աշխատող ցանկացած հիմնարկ
«Թուրքիան ու Ադրբեջանը՝ ի դեմս Փաշինյանի ու իր խմբակի բացառիկ հնարավարություն ունեն տարածաշրջանին տիրելու, իրականացնելու թուրքական աշխարհը միավորելու իրենց վաղեմի երազանքը»,-այս մասին հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։
Նրա խոսքով, սա ոչ թե խաղաղության, այլ Հայաստանի վերջնական կործանման դարաշրջան բացող ճանապարհն է։
«Մենք ունենք թուրք-ադրբեջանական խաղը խաղացող Փաշինյան, որը կառուցողական երևալու իր փորձերով վտանգում է ոչ միայն մեր երկրի ներկան, այլև ապագան։ Պատերազմից հետո հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, Թուրքիայի հետ երկխոսություն ծավալելու մասին խոսելը խելամիտ չէ»,-ասել է Հակոբյանը։
Նա նշում է, որ իշխանություն զավթածները խոստանում էին, որ քաղաքացիները լավ են ապրելու, իսկ իրականության մեջ ունեցել ենք 10 տոկոս գնաճ։
Նա ընդգծում է, որ Հայաստանում վտանգված է օտարերկրյա կապիտալով աշխատող ցանկացած հիմնարկ։
Անդրադառնալով ՏԻՄ ընտրություններին ու դրանց հաջորդած զարգացումներին, Վահե Հակոբյանը նշում է, որ ականատես են լինում իրավական ամենաթողության։
«Այսօրվա իշխանությունն առաջնորդվում է միայն սեփական աթոռն ամեն գնով պահելով ու պետական շահը նրանց ընդհանրապես հետաքրքիր չէ»,-ասում է նա։
Հարցազրույցի կարճ տարբերակը հրապարակվել է «Վերածնվող Հայաստան» կուսակցության ֆեյսբուքյան էջում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան