Թուրքիայի հետ երկխոսության մեջ մտնելը նշանակում է օգնել թուրք-ադրբեջանական տանդեմին և լեգիտիմացնել պատերազմի հետևանքները. Վահե Հակոբյան
«Փաշինյանը զիջումների գնաց Գորիս-Կապան ճանապարհներին, չէ՞ր հասկանում արդյոք, որ Ադրբեջանը դրանով չէր բավարարվելու։ Իսկ եթե գիտակում էր, ապա ինչո՞ւ գնաց անիմաստ զիջման»,- տերվերջան ամփոփիչ հարցազրույցի ընթացքում խոսելով գործող իշխանությունների վարած քաղաքականությունից ու ՀՀ տարածքային զիջումներից, ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։
Նա նշեց, որ այս իշխաանությունը որևէ կերպ չի փորձում հակազդել Ալիևի քաղաքականությանը։
«Հակառակն ՝ օրերցօր գնում է Ադրբեջանի նորանոր պահանջների կատարմանը՝ ավելի մեծացնելով Ադրբեջանի ախորժակը։ Դա արվում է սեփական ժողովրդի հետևում։ Հետո մեզ փորձում են համոզել, որ մեզ իբև թե իրազեկել են, բայց դուք չեք լսել կամ չեք հասկացել։ Բայց մենք շատլավ տեսնում և հասկանում ենք մեկ բան ՝ այս իշխանության պաշտոնավարման յուրաքանչյուր օր նոր կորուստներ է բերում մեր երկրին ու ժողովրդին ու էլ ավելի վտանգում ապագան»,- հայտարարեց Հակոբյանը։
Անդրադառնալով հայ-թուրքական հնարավոր բանակցություններին, Հակոբյանն ասաց․
«Թուրքիան որևէ քայլով ցույց չի տվել, որ հրաժարվում է իր որևէ պահանջից։ Ավելին, այսօր ավելացել են նորերը՝ Սյունիքի «միջանքցի» մասին է խոսքը։ Իսկ ՀՀ իշխանությունները ոչ մի հայտարարություն և քայլ չի անում այս ուղղությամբ։ 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի հետ երկխոսության ծրագրի մասին խոսելը խելամիտ չէ, քանի դեռ տրված չէ պատերազմում Թուրքիայի ուղղակի և անուղղակի ներգրավվածության քաղաքական գնահատականը, այդ թվում ահաբեկիչների ներգրավմամբ։ Թուրքիայի հետ երկխոսության մեջ մտնելը նշանակում է օգնել թուրք-ադրբեջանական տանդեմին և լեգիտիմացնել պատերազմի հետևանքները»։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը վտանգում է ոչ միայն մեր երկրի ներկան, այլև ապագան․ Վահե Հակոբյան
- Վահե Հակոբյան. Հայաստանում վտանգված է օտարերկրյա կապիտալով աշխատող ցանկացած հիմնարկ
- Չզարմանաք, եթե օրակարգում ընդգրկվի՝ մենք ցեղասպանության հետ կապված որևէ պահանջ չունենք Թուրքիայից հարցը․ Վահե Հակոբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան