Ունենք սարսափելի գնաճ, արտագաղթ, աղքատության աճող մակարդակ․ Վահե Հակոբյան
«Ունենք սարսափելի գնաճ, արտագաղթ, աղքատության աճող մակարդակ տնտեսության ակտիվության նվազում, ներդրումների ի սպառ բացակայություն՝ առանց որևէ հեռանկարի»,- խոսելով ՀՀ տնտեսության ներկայիս իրավիճակից ամփոփիչ հարցազրույցում նման գնահատական հնչեցրեց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։
«Իշխանությունը զավթածները խոստանում էին, որ քաղաքացիները լավ են ապրելու։ Իրականության մեջ ավելի լավ ապրելու փոխարեն ունեցանք գեթե 10 տոկոս գնաճ, 47 տոկոս աղքատ բնակչություն։ Խոստացան երկնիշ տնտեսական աճ, անգամ հինգ տոկոսը չի ստացվում ձգել։ Ապիկար քաղաքականության հետևանքով ավելի բարձրացավ հոսանքի, ջրի սակագները։ Նվազագույն թոշակը բարձրացնում են 3000 դրամով, առանց հաշվարկելու գնաճի ինդեքսացիան»,- ասաց Հակոբյանը։
Ինչ վերաբերում է ներդրումներին, Հակոբյանը հիշեցրեց, որ իշխանության ներկայացուցիչները հայտարարում էին, որ նախկինները գնան, ներդրողները կգան։
«Այս ամենը ցույց տվեց, որ այս մարդիկ ներդրումային մեխանիզմների ներդրման էլեմենտար պատկերացում չունեն, եթե ունենային, ապա հեղափոխությունն օգտագործելով չէին փորձի ներդրումներ «հրավիրել»։ Ներդրողի համար ամենակարևորը կայունությունն է՝ ֆիննսական, անվտանգային, որոնք այս պահին բարենպաստ չեն ներդրողի համար»,- հավելեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի հետ երկխոսության մեջ մտնելը նշանակում է օգնել թուրք-ադրբեջանական տանդեմին և լեգիտիմացնել պատերազմի հետևանքները. Վահե Հակոբյան
- Փաշինյանը վտանգում է ոչ միայն մեր երկրի ներկան, այլև ապագան․ Վահե Հակոբյան
- Վահե Հակոբյան. Հայաստանում վտանգված է օտարերկրյա կապիտալով աշխատող ցանկացած հիմնարկ
- Բոլորը գիտեն՝ ինչ են ուզում Հայաստանի հետ կապված, բացի մեզանից, ինչն աննորմալ երևույթ է. Վահե Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին