Վանեցյան. Իրավապահ համակարգն իշխանության կամակատարն է դարձել՝ բառի բուն իմաստով
«Ընդդիմությանը բովանդակային պատասխանելու փոխարեն ընդդիմադիր գործիչներին փորձում են վախեցնել կեղծ քրեական գործերով ու ձերբակալություններով։ Սա շատ արատավոր երևույթ է, որ հարվածի տակ է դնում առաջին հերթին մեր պետության հեղինակությունը»,-այս մասին «Հրապարակ»-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Նրա խոսքով, այսօր մեծ քայլերով հետ ենք գնում ժողովրդավարական արժեքներից։
«Մյուս կողմից՝ իրավապահ համակարգն իշխանության կամակատարն է դարձել՝ բառի բուն իմաստով։ Բայց ես ուզում եմ նորից դիմել այդ գործառույթներն այսօր կատարող մեր սպաներին՝ հիշեցնելով, որ ոչինչ, այդ թվում՝ այսօրվա իշխանությունը, հավերժ չէ։ Գալու է պատասխան տալու ժամանակը, և օրենքի առաջ պատասխան են տալու բոլորը՝ իրենց գործողությունների կամ հանցավոր անգործության համար»,-ընդգծել է Վանեցյանը։
Ինչ վերաբերում է հարցին, թե որքան են շարունակվելու իշխանությունների կամայականությունները, ապա Վանեցյանն արձագանքել է.
«Շատ հստակ կարող եմ ասել՝ այնքան, քանի դեռ Նիկոլն ու իր թիմը իշխանության են։ Բռնությունը, ատելությունը նրանց էության մի մասն են, նրանց ձեռագիրն են։ Ասվածի վկայությունը վերջին ՏԻՄ ընտրություններն էին ու դրանց արդյունքում իշխանությունների ապօրինությունները։ Վերջերս ես այցելեցի «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ շինծու քրեական գործի շրջանակներում պահվում է Վանաձորի ընտրված ավագանի Մամիկոն Ասլանյանը։ Ես ուրախությամբ կարող եմ նշել, որ Մամիկոնի տրամադրվածությունը խիստ մարտական էր, և պատրաստակամությունը բարձր՝ մինչև վերջ պայքարելու»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ։
Հարակից հրապարակումներ`
- Վանեցյան. Աննախադեպ նվաճումների մասին բարձրաձայնող իշխանությունը խնդիրների աննախադեպ փունջ բերեց
- Արթուր Վանեցյան. Հայաստանի այս իշխանություններն ի վիճակի չեն պատշաճ կերպով ներկայացնել ու պաշտպանել Հայաստանի և Արցախի շահերը միջազգային հարթակներում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան