Վանեցյան. Աննախադեպ նվաճումների մասին բարձրաձայնող իշխանությունը խնդիրների աննախադեպ փունջ բերեց
Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը լրջագույն խնդիր է։ Այս մասին «Հրապարակ»-ին տված հարցազրույցում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
«Պարադոքսալն այն է, որ աննախադեպ նվաճումների մասին անընդհատ բարձրաձայնող իշխանությունն իրականում հանրությանը խնդիրների աննախադեպ փունջ բերեց»,-ասել է նա։
Վանեցյանի խոսքով, երկնիշ տնտեսական աճի փոխարեն ունենք երկնիշ գնաճ, թանկացել են առաջին անհրաժեշտության ապրանքները:
«Այս իշխանությունը, որ պնդում էր, թե աղքատությունը մարդկանց գլխում է, ոչ միայն ոչինչ չարեց՝ հանելու համար այն մարդկանց գլխից, այլեւ աղքատության հասցրեց Հայաստանի բնակչության գրեթե կեսին: Մասնագետները պնդում են, որ արտագաղթն այս տարվա ընթացքում գերազանցեց նախորդ բավական երկար ժամանակահատվածի ռեկորդները: Թվային համեմատությամբ, այս տենդենցը համեմատելի է 90-ականների արտագաղթին:
Եվ, ի վերջո, անվտանգային միջավայրի հետ կապված այսօրվա անորոշ իրավիճակում, անգամ սահմանների բացումից հետո անհեթեթ է խոսել համակարգային հնարավորությունների մասին, այդ թվում՝ ներդրումների ներգրավման, կապիտալ ծախսերի ավելացման: Որեւէ արժանահավատություն ունենալու համար այդքան խոստումներից գոնե մեկ-երկուսը պետք է իրականացված լինեին»,-ասել է նա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան