«Անվերջության ժապավեն»-ը վերականգնված է. քանդակագործ
Երևան-Սևան մայրուղու վրա` Չարենցավանի մոտ 1974թ. կանգնեցված քանդակագործ Դավիթ Բեջանյանի 20 մետր բարձրության «Անվերջության ժապավեն» պղնձաձույլ արձանն ամբողջությամբ վերականգնվել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է քանդակագործ Ռաֆայել Մանուկյանը։
«Ահա և վերջ․ Անվերջության ժապեվենը վերականգնված է. քանդակի վերականգնումը իրականացվեց 2021-ի կառավարության որոշմամբ և ԿԳՄՍ նախարարության պատվերով, շնորհակալ եմ բոլոր էն մարդկանց , ովքեր սրտացավորեն և անշահախնդիր մասնակցություն ունեցան և շնորհակալ եմ իմ թիմին որոնց հետ միասին իրականացրեցինք այս հսկայածավալ աշխատանքը;
Տա Աստված, որ 2022 ից իրապես նոր էջ բացվի մեր երկրի համար և որ միայն ունենաք նորը կառուցելու և ոչ վերականգնելու կարիքը»,- գրել է նա։
Նշենք, որ քանդակը վերականգնվել է պետական միջոցներով։ «Անվերջության ժապավեն» քանդակը վերականգնել է «զրոյից», քանի որ քանդակի մոտավորապես 90 տոկոսը չի եղել։ «Անվերջության ժապավեն»-ի վերականգնման համար հատկացվել էր մոտ 178 մլն դրամ։
Հարակից հրապարակումներ`
- Կրկին վանդալիզմի է ենթարկվել «Անվերջության ժապավեն» հուշարձանը
- Վերականգնվում են «Անվերջության ժապավեն» և «Արձագանք» մոնումենտալ քանդակները
- Դավիթ Բեջանյանի «Անվերջության ժապավեն» քանդակ կվերականգնվի