Կառավարությունը վերացրել է թուրքական ծագման ապրանքների ներկրման արգելքը
Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 30-ի նիստում վերացրել է թուրքական ծագման ապրանքների ներկրման արգելքը, գրում է Yerevan.Today-ը։
44-օրյա պատերազմի ժամանակ՝ անցած տարվա հոկտեմբերին, գործադիրի որոշմամբ արգելվեց անցած տարվա դեկտեմբերի 31-ից թուրքական ծագմամբ ապրանքներ ներկրել Հայաստան՝ «հաշվի առնելով քանիցս հաստատված փաստերը, ըստ որոնց, Թուրքիան բացահայտորեն աջակցում ու սատարում է Ադրբեջանի կողմից՝ Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական և ահաբեկչական գործողությունները»։
Արգելքը սահմանվեց կես տարով։ Այնուհետև այս հունիսին այն երկարաձգվեց ևս կես տարով, որի ժամկետը ավարտվում է վաղը։
Ավելի քան երկու շաբաթ առաջ Էկոնոմնիկայի նախարարությունը տեղեկացրել էր, որ արգելքը լրացուցիչ վեց ամսով երկարաձգելու որոշման նախագիծ է մշակվում, սակայն այն այդպես էլ չհայտնվեց կառավարության օրակարգում։
Այսօր գործադիրի այս տարվա վերջին նիստն էր, և նման որոշման նախագիծ չկար, ինչը նշանակում է, որ մեկ տարի գործող արգելքը գալիք տարվա հունվարի 1-ից այլևս չի գործելու։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան