2020թ. սեպտեմբերի 27-ից մինչ օրս ԱՀ-ում ոչնչացվել է 859029 հատ տարբեր տեսակի արկ ու զինամթերք
Դեկտեմբերի 20-ից մինչև դեկտեմբերի 25-ը ներառյալ «Հումանիտար Ականազերծման Կենտրոն» հիմնադրամի կողմից Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի շրջանի տարածքներում հայտնաբերվել և ոչնչացվել է 173 հատ տարբեր տեսակի արկ ու զինամթերք, 215 հատ խոշոր տրամաչափի զինամթերք, մաքրվել՝ 92 400 մ2 տարածք: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Կատարված աշխատանքների արդյունքում 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչ օրս հանրապետության տարածքում հայտնաբերվել է 867417 հատ և ոչնչացվել է 859029 հատ տարբեր տեսակի արկ ու զինամթերք:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները