Կայծակնային շախմատի ԱԱ. ԱՄՆ-ն ներկայացնող Լևոն Արոնյանն առաջատարն է առաջին օրվանից հետո
Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում մեկնարկել է կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը. մրցումային առաջին օրն անցկացվել է 12 պարտիա, ինչից հետո ԱՄՆ-ն ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Արոնյանը տարել է 9 հաղթանակ, գրանցել է 2 ոչ-ոքի և կրել 1 պարտություն՝ 10 միավորով զբաղեցնելով առաջին հորիզոնականը:
Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունի Հայկ Մարտիրոսյանը, որը վաստակել է 8,5 միավոր և կիսում է 4-13-րդ հորիզոնականները:
ԿԳՄՍ-ից հայտնում են, որ այսօր կանցկացվեն աշխարհի առաջնության վերջին 9 պարտիաները։
Ավելի վաղ Լեհաստանում կայացել էր նաև արագ շախմատի աշխարհի առաջնությունը, որում հաղթանակ էր տարել Ուզբեկստանի ներկայացուցիչ 17-ամյա Նոդիրբեկ Աբդուսատորովը՝ դառնալով արագ շախմատի առաջնությունների պատմության ամենաերիտասարդ չեմպիոնը:
Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց էր տվել գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը՝ 8 միավորով զբաղեցնելով 27-րդ հորիզոնականը:
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի կայքում արդեն ներկայացված է ԱՄՆ դրոշի ներքո
- Վերաբացվեց Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի անվան շախմատի դպրոցը
- Լևոն Արոնյան. Իմ հաղթանակը նվիրում եմ նրանց, ովքեր ընկան մարտի դաշտում, ովքեր ապրեցին ու պայքարում են մեր ազգի համար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին